Artsakhpress

Քաղաքական

«Բոինգ»-ի ներկայացուցիչները Փաշինյանի հետ հանդիպմանն անդրադարձել են ՀՀ-ում հնարավոր գործունեությանը

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Boeing միջազգային կորպորացիայի փոխնախագահ Ռիչարդ Մուեհլենբեկին, կորպորացիայի մարքեթինգի գծով տնօրեն Ալեմ Վալիին և ֆինանսական հաճախորդների գծով ղեկավար Մհեր Պապյանին:

«Բոինգ»-ի ներկայացուցիչները Փաշինյանի հետ հանդիպմանն անդրադարձել են ՀՀ-ում հնարավոր գործունեությանը

«Բոինգ»-ի ներկայացուցիչները Փաշինյանի հետ հանդիպմանն անդրադարձել են ՀՀ-ում հնարավոր գործունեությանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ավիահաղորդակցության ոլորտում համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր:
Վարչապետը ողջունել է Ռիչարդ Մուեհլենբեկի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան և նշել, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է «Բոինգ» աշխարհահռչակ կորպորացիայի հետ փոխշահավետ համագործակցությամբ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ավիահաղորդակցության բնագավառի զարգացումը մեր երկրում՝ հավելելով, որ ոլորտը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում:
«Բոինգ»-ի ղեկավար կազմի ներկայացուցիչներն անդրադարձել են մեր երկրում հնարավոր գործունեությանը և համագործակցության ուղղություններին, այդ թվում` ավիացիոն շուկայի հնարավորություններին:
Հանդիպման արդյունքներով վարչապետն առաջարկել է շարունակել քննարկումները ՀՀ կառավարության ոլորտային պատասխանատուների հետ՝ համագործակցության հնարավորությունները հստակեցնելու նպատակով: 
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -55-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Առաջնագծում զինծառայող է զոհվել․ ևս մեկը վիրավոր է

Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը հանդիպել են Արցախի նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրող գործիչների հետ

Ստեփանակերտը պատրաստ է ընդունել Մեհրիբան Ալիեւային՝ որպես հյուրի կամ պատվիրակության ղեկավարի

Արցախի Խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը միացավ ՀՀ Վարչապետի կոչին

Ադրբեջանը ներկայացրել է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման իր տեսլականը

Չեմ կարծում՝ Մեհրիբան Ալիևան իր այդ կարգավիճակով կարող է գալ Արցախ՝ մուղամ լսելու

Աննա Հակոբյանը Մեհրիբան Ալիևային հրավիրել է Արցախ

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

«Զինվորի կերպարը շահարկելով փորձում են միավորներ հավաքել». Ղարաբաղ Տելեկոմ

Search