Artsakhpress

Վերլուծական

Կանանց քաղաքական ներգրավվածությունն Արցախում

Քաղաքականության մեջ կանանց ներգրավվածության խնդիրը յուրահատուկ է բոլոր երկրներին՝ անկախ կարգավիճակից ու ժողովրդավարական զարգացման աստիճանից։

Կանանց քաղաքական ներգրավվածությունն Արցախում

Կանանց քաղաքական ներգրավվածությունն Արցախում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Չնայած այն ընդունված մոտեցմանը, որ կառավարությունն ու խորհրդարանը պետք է ներկայացնեն հասարակության լիարժեք պատկերը, ղեկավար պաշտոններում կանայք շարունակում են ոչ բավարար ներկայացվածություն ունենալ ամբողջ աշխարհում:
Փորձագետների մի խումբ համոզված է, որ քաղաքականության մեջ և կառավարման ոլորտում տղամարդկանց հետ հավասար ներգրավվելու խնդիրը հիմնականում կախված է հենց կանանցից։ Իհարկե, նախաձեռնողականությունն ու պահանջարկը շատ կարևոր գործոններ են, բայց, արդյո՞ք միայն դա բավարար է «տղամարդկանց աշխարհ» մուտք գործելու համար։ Փորձը ցույց է տալիս, որ այնքան էլ՝ ոչ։ Հակառակ դեպքում խնդիրը կարևորություն չէր ներկայացնի ազգային ու միջազգային մասշտաբներով մեխանիզմներ որոնելու և լուծումներ գտնելու համար։
Այսպես, ՄԱԿ-ի կողմից 2015 թ. ընդունված «Կայուն զարգացման օրակարգ–2030» բանաձևով սահմանված 17 նպատակներից 5-րդը վերաբերում է քաղաքական, տնտեսական և հանրային կյանքում որոշումների կայացման բոլոր մակարդակներում կանանց լիարժեք և արդյունավետ մասնակցությանը ու ղեկավար պաշտոնների համար հավասար հնարավորությունների ապահովմանը։ Եվրոպական կառույցները տարբեր մեխանիզմներով նույնպես աջակցում են կանանց քաղաքական իրավունքների պաշտպանությանը, խտրականության դեմ պայքարին և որոշում կայացնող մարմիններում կանանց ու տղամարդկանց հավասարակշռված ներկայացվածության ապահովմանը։ Օրինակ՝ Եվրոպական հանձնաժողովի «2016-2019 թթ. ռազմավարական ներգրավվում գենդերային հավասարության համար» ծրագրով անդամ-պետություններին խորհուրդ է տրվում միջոցներ ձեռնարկել բարելավելու քաղաքական և հանրային պաշտոններում կանանց և տղամարդկանց հավասարակշռությունը, ԵՄ «2016-2020թթ. գենդերային գործողությունների ծրագրով»՝ հատուկ ուշադրություն դարձնել քաղաքականության մեջ, կառավարմանը և ընտրություններին կանանց մասնակցության հարցին։ Կանանց քաղաքական ներկայացվածության բարձրացման ուղղությամբ օրենսդրական կարգավորման տարբերակներ են առաջարկվում Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի և ԵԽԽՎ մի շարք բանաձևերով և հանձնարարականներով։
Միջազգային փորձի ուսումնասիրությունը թույլ է տալիս ասել, որ այն երկրներում, որտեղ օրենսդրությամբ միջոցներ են կիրառվում կանանց ներգրավվածության ընդլայնման համար, գրանցվում է առաջընթաց: Այսպես, համաշխարհային մասշտաբով 2018 թվականին օրենսդիր մարմիններում կանանց ներկայացվածությունը աճել է մինչև 24.1%, այն դեպքում, երբ երկու տասնամյակ առաջ այն կազմում էր ընդամենը 13%:
Կանանց ներգրավվածությունը չափելու համար ՄԱԿ-ի կողմից երկու ցուցանիշ է օգտագործվում. ա. ազգային խորհրդարաններում և կառավարության կազմում և բ. կառավարչական պաշտոններում նրանց ներկայացվածության համամասանությունը։ Այս ցուցիչների դիտանկյունով էլ փորձենք հասկանալ քաղաքականության մեջ կին-տղամարդ հարաբերակցության իրավիճակն Արցախի Հանրապետությունում։
Թվերն այսպիսին են. 6-րդ գումարման խորհրդարանի 33 պատգամավորներից միայն 5-ն է կին, ինչը կազմում է ընդհանուրի 15%-ը: Գործող կառավարության 13 անդամներից 1-ն է կին (7%), 25 փոխնախարարներից՝ 6-ը (24%): Պետական կառավարման այլ մարմինների, շրջանի վարչակազմի ղեկավարների մակարդակով կանայք ներկայացված չեն: 12 նախարարությունների աշխատակազմերի ղեկավարներից միայն 3-ն է կին (25%) այն դեպքում, երբ նույն նախարարությունների աշխատակազմերում կանանց ներկայացվածությունը բավականին բարձր է՝ միջինը կազմում է մոտավորապես 60%, Հանրապետության նախագահի աշխատակազմում՝ 51%, Ազգային ժողովի աշխատակազմում՝ 76%:
Այս պատկերից ակնհայտ է, որ պետական կառավարման համակարգում կանանց վստահվում է հիմնականում միջին և ցածր օղակների աշխատանքը: Միանշանակ է, որ սա պայմանավորված չէ կանանց կրթական մակարդակով, քանզի Արցախի Հանրապետության ազգային-վիճակագրական ծառայության 2015 թ. տվյալներով բարձրագույն և հետբուհական կրթության չափանիշներով կրթված կանանց ցուցանիշը ավելի բարձր է, քան տղամարդկանցը (կին՝ 16 հազար, տղամարդ՝ 12.6 հազար):
Հասարակության մեջ կանանց դերի վերաբերյալ ընկալումները, ըստ որոնց կինը չի կարող լինել ղեկավար և կարող է զբաղվել միայն տնային տնտեսությամբ, զուտ կարծատիպեր են և ընդհանրապես կապված չեն մասնագիտական ունակությունների հետ։ Պակաս կարևոր չէ այն իրողությունը, որ կանայք միատարր խումբ չեն. երիտասարդ կամ տարիքով, կրթված կամ առանց կրթության, ակտիվ կամ պասիվ քաղաքացիական կեցվածք ունեցող, քաղաքում կամ գյուղում ապրող՝ նրանք բոլորն ունեն ամենատարբեր կարողություններ և կենսափորձ: Հետևաբար, ղեկավար պաշտոններում կանանց նշանակվելը կամ ընտրվելը ենթադրում է ոչ միայն ներքևից վերև պահանջարկի ու նախաձեռնության առկայություն, այլև պետության կողմից խթանման մեխանիզմների կիրառում: Այս ուղղությամբ որոշակի դրական տեղաշարժ կարելի է համարել նոր Ընտրական օրենսգրքով խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների համամասնական ցուցակներում նախկին 15%-ի փոխարեն նվազագույն 25% գենդերային քվոտայի սահմանումը: Համեմատության համար նշենք, որ միջազգայնորեն ընդունելի չափանիշ է համարվում 40/60, իսկ ցանկալի՝ 50/50 տոկոսային հարաբերակցությունը:
Մյուս կողմից, գրեթե անհերքելի է, որ կանանց ներկայացվածությունը դեռևս երաշխիք չէ, որ օրենսդիրում, գործադիրում և առհասարակ կառավարման մարմիններում պատշաճորեն բարձրացվում ու առաջ են մղվում կանանց հարցերի վերաբերյալ օրակարգերն ու պահանջները: Սակայն ասվածը ակնառու է հատկապես սահմանափակ ազատություն ունեցող քաղաքական միջավայրում: Օրինակ՝ խորհրդարանում կանանց ամենաբարձր տոկոսային ներկայացվածություն ունեցող երկրում՝ Ռուանդայում (61.3%), քաղաքական ազատության հարցում ունեն խիստ սահմանափակումներ: Այսինքն, խնդրի էությունը թվերից այն կողմ է, և կարևորն այն է, թե որքանո՞վ են քաղաքական ներկայացուցիչները՝ լինի կին կամ տղամարդ, բարձրաձայնում կանանց շահերի մասին։
Հասարակությունն անընդհատ փոփոխվում, զարգանում է։ Յուրաքանչյուր նոր սերնդի հետ առաջ են գալիս նոր պահանջներ ու առաջնահերթություններ։ Այս առումով 1991 թվականի անկախության հռչակումից հետո Արցախում շատ բան է փոխվել։ Առավել պատկերավոր ներկայացնելու համար բավական է նշել, որ 2020 թվականի համապետական ընտրություններում Նախագահ և խորհրդարան է ընտրելու նաև 21-րդ դարում ծնված սերունդը, իսկ նախկին սահմանափակ միջոցների փոխարեն կանայք այսօր շատ ավելի լայն հնարավորություններ ունեն կրթություն ստանալու, մասնագիտական ոլորտում դրսևորվելու, քաղաքականության մշակմանն ու իրագործմանը մասնակից դառնալու համար։ Հասարակական նման զարգացումները պետք է արտացոլվեն նաև քաղաքականության մեջ, ինչը, իր հերթին, ենթադրում է որոշակի մոտեցումների վերանայում և խթանման մեխանիզմների կիրառում։
Իհարկե, կանանց ներկայացվածությունը միակ գործոնը չէ, բայց այն առանցքային նշանակություն ունի ներառական, պատասխանատու և թափանցիկ ժողովրդավարական համակարգի կայացման գործում: Իսկ նման համակարգ զարգացնելու դրույթներն են ընկած Արցախի Հանրապետության Սահմանադրության հիմքում:
Քաղաքականության մեջ և հանրային կյանքում կանանց ներգրավվածության ընդլայնումը դրականորեն կազդի նաև Արցախի միջազգային հեղինակության վրա։ Այն ևս մեկ փաստարկ է միջազգային հանրության լիիրավ անդամ լինելու օգտին. երկիր, որի համար կարևոր են միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները և համընդհանուր զարգացման տեսլականը։
 
Անուշ Ղավալյան
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի խորհրդական
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -45-: 

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search