Artsakhpress

Տնտեսական

Առաջին կիսամյակի արդյունքներով Արցախում ՀՆԱ-ն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 9.6 %-ով. նախարար

ԱՀ կառավարության նիստին, այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը ներկայացրել է Արցախի Հանրապետության 2020-2022 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին կառավարության որոշման նախագիծը:

Առաջին կիսամյակի արդյունքներով Արցախում ՀՆԱ-ն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 9.6 %-ով. նախարար

Առաջին  կիսամյակի  արդյունքներով  Արցախում  ՀՆԱ-ն  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել  է 9.6 %-ով. նախարար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝    Ա. Հարությունյանն  իր  ելույթում   ասել  է, որ  միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հիմք է ծառայում պետական բյուջեի նախագծի մշակման աշխատանքների համար, և հանդիսանում բյուջետային գործընթացի հիմնական բաղադրիչներից  մեկը:
Նրա  խոսքով՝   ընթացիկ տարվա առաջին կիսամյակի արդյունքներով համախառն  ներքին արդյունքն իրական արտահայտությամբ նախորդ տարվա  նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 9.6 տոկոսով:
 
«Ըստ մեր կանխատեսումների, 2019 թվականի համախառն ներքին արդյունքը կկազմի 338.8 մլրդ դրամ, որի արդյունքում կունենանք  8.1 %  տնտեսական աճ ` 1  %   դեֆլյատորի   պայմաններում: Կառավարության կողմից վարվող տնտեսական քաղաքականությունը և նախորդ տարիների  ու  2019 թվականի առաջին կիսամյակի զարգացումները հիմք են հանդիսացել առաջիկայում տնտեսական աճի տեմպի կանխատեսման համար: Միջնաժամկետ հատվածի համար ծրագրավորվել է համախառն ներքին արդյունքի 8   %  տարեկան իրական աճ, որի արդյունքում կանխատեսումային  ՀՆԱ-ն համապատասխանաբար կկազմի 2020 թվականին` 373.2 մլրդ, 2021 թվականին` 411.1  մլրդ  և  2022 թ-ին` 454.9 մլրդ դրամ: Նյութական արտադրության հիմնական ոլորտներում միջնաժամկետ հատվածում մեր կանխատեսումներով  կունենանք  հետևյալ ցուցանիշները. արդյունաբերական արտադրանքի ծավալի  8.5-9  %   իրական աճ, շինարարության ծավալի 6.5 - 7 % աճ, և գյուղատնտեսության արտադրանքի ծավալի  10.5-11 % աճ»,-ավելացրել  է  Ա. Հարությունյանը:
Ըստ   նախարարի՝   ԱՀ  պետական բյուջեների  2020-2022 թվականների սեփական եկամուտները կանխատեսվել են հետևյալ չափերով` 2020 թվականի  համար 52 մլրդ   680 մլն դրամ, 2021-ին՝  58 մլրդ 700 մլն և 2022-ին  համար 65 մլրդ 700 մլն:  2019 թվականի նկատմամբ 2020 թվականի սեփական եկամուտները կնվազեն 9.9 %-ով, կամ շուրջ 5 մլրդ  դրամով, իսկ 2021 և 2022 թվականներին կաճեն համապատասխանաբար 11.4  և 11.9 %-ով:
 
«2019  թվականի   համեմատ 2020 թ-ի  սեփական եկամուտների պակաս պլանավորումը պայմանավորված է «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ կողմից վճարվելիք հարկերի նվազմամբ, որի հիմնական պատճառներ են հանդիսանում ընկերության կողմից առաջիկայում նախատեսվող ներդրումների իրականացումը, ինչպես նաև պղնձի միջազգային գների և հանքաքարում պղնձի պարունակության նվազման միտումները»,-նշել  է   Ա. Հարությունյանը:
 
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -35-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. մահացել է քաղաքացի

«Ղարաբաղ Տելեկոմ»-ը պարզաբանում է ներկայացրել

Մովսես Հակոբյանն ու նրա տեղակալներն ազատվել են պաշտոններից

Հրապարակվել է «Ուրարտու. մոռացված թագավորություն» ֆիլմի թրեյլերը

Մովսես Հակոբյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ

Արայիկ Հարությունյանը երիտասարդ էր ու մեզ հետ միասին կռվում էր. Սասուն Միքայելյան

Ստեփանակերտում կայացել է «Վստահություն» կուսակցության հիմնադիր համագումարը

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր 2020 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին

Search