Artsakhpress

Տնտեսական

Եվրախորհրդարանը կողմ քվեարկեց Եվրոպական Կենտրոնական բանկի ղեկավարի պաշտոնում Քրիստին Լագարդի թեկնածությանը

Եվրախորհրդարանը կողմ քվեարկեց Եվրոպական Կենտրոնական բանկի ղեկավարի պաշտոնում 63-ամյա Քրիստին Լագարդի թեկնածությանը՝ 394 կողմ, 206 դեմ ձայների հարաբերակցությամբ։

Եվրախորհրդարանը կողմ քվեարկեց Եվրոպական Կենտրոնական բանկի ղեկավարի պաշտոնում Քրիստին Լագարդի թեկնածությանը

Եվրախորհրդարանը կողմ քվեարկեց Եվրոպական Կենտրոնական բանկի ղեկավարի պաշտոնում Քրիստին Լագարդի թեկնածությանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Azatutyun.am-ի փոխանցմամբ, այս մասին ասվում է Եվրամիության օրենսդիր մարմնի պաշտոնական կայքէջում:
Քվեարկությանը նախորդած բանավեճի ընթացքում պատգամավորները քննարկել են հարցը, թե որքանով է Լագարդի թեկնածությունը համապատասխանում այդ պաշտոնին:
Եվրախորհրդարանի խորհրդատվությունը պարտադիր բնույթ չի կրում, վերջնական որոշումը պետք է կայացնի Եվրոպական խորհուրդը, որը կազմված է Եվրամիության անդամ երկրների ղեկավարներից:
Եվրամիության գործադիր մարմնի հաջորդ նիստը նախատեսված է հոկտեմբերին:
Լագարդի թեկնածությունը հաստատվելու դեպքում Երոպական մայրցամաքի ֆինանսական վերահսկողությունը անցնում է Ֆրանսիային:
Ֆրանսուհի Քրիստին Լագարդը մինչև վերջերս ղեկավարում էր Արժույթի միջազգային հիմնադրամը, նրան անվանում են ֆինանսական աշխարհի ռոք-աստղ: Նա Ֆրանսիայի կառավարությունում անցած տարիներին մի շարք բարձր, այդ թվում՝ նախարարի պաշտոն է զբաղեցրել: Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում Լագարդը կփոխարինի իտալացի Մարիո Դրագին:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -60-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԿՀՎ-ի (CIA) գաղտնազերծված հույժ գաղտնի զեկույցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ

Արցախը երբևիցե ՀՀ մարզ չի լինելու. Վիտալի Բալասանյան

Ադրբեջանում ցածրակարգ ֆլեշմոբի կազմակերպիչները Արցախի սահմաններին մոտենալու հնարավորություն չունեն․ Դավիթ Բաբայան

Վերջին օրերի իրադարձությունները կարծես թե փաստում են, որ մոտենում ենք ատելության սահմանագծին. Արշավիր Ղարամյան

Եթե Թուրքիային չկանգնեցնենք, կկրկնվի 1915 թ. Հայոց ցեղասպանությունը. Օսման Բայդեմիր

Գրիգորի Մարտիրոսյանը ներկայացրել է Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետին

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

Կայացել է «Վաղվա Արցախ» կուսակցության հիմնադիր համագումարը

Բախումներ Բաքվում. հարյուրից ավելի ձերբակալվածներ և վիրավորներ

Search