Artsakhpress

Միջազգային

Թուրքիան կարող է հեռացվել Եվրախորհրդից

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը  (ՄԻԵԴ) կքննարկի  Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովրդադեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի ազատ արձակման հարցը։

Թուրքիան կարող է հեռացվել Եվրախորհրդից

Թուրքիան կարող է հեռացվել Եվրախորհրդից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Փաստաբանները համոզված են, որ եթե Թուրքիան այս անգամ էլ չենթարկվի ԴԵմիրթաշի վերաբերյալ ՄԻԵԴ-ի վճռին, ապա կկանգնի Եվրոպական խորհրդից հեռացվելու վտանգի առաջ, գրում է ermenihaber.am լրատվական կայքը:

2016թ․ նոյեմբերի 4-ին ձերբակալված և նույն օրը կալանավորված Սելահաթթին Դեմիրթաշը ներկայումս գտնվում է Էդիրնեի բանտում։ Ընդդիմադիր գործչի դեմ եղած բոլոր դատական գործերը, բացառությամբ մեկի, միավորվել են մեկ ընդհանուր գործի մեջ։

Դեմիրթաշի փաստաբանները նախ դիմել են տեղական դատարան՝ պահանջելով ազատ արձակել քաղաքական գործչին։ Մերժում ստանալով՝ նրանք դիմել են Սահմանադրական դատարան, սակայն որևէ պատասխան չեն ստացել։ Այսպիսով, երկրի ներսում իրավական պայքարի  բոլոր հնարավոր միջոցները սպառվել են, ուստի հարցը տեղափոխվել է ՄԻԵԴ։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատը սեպտեմբերի 18-ին կքննարկի ԴԵմիրթաշի ազատ արձակման հարցը և որոշում կկայացնի։ Գործի քննմանը Ստրասբուրգում ներկա կլինի նաև ԺԴԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի և Թուրքական մեջլիսի Մարդու իրավունքների ուսումնասիրության հանձնաժողովի փոխնախագահ Սեզգին Թանրըքուլուն։ Այսօր նա հանդիպում կունենա Եվրահանձնաժողովի մարդու իրավունքների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստոս Ջակոմոպուլոսի և Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոյի հետ։

Մյուս կողմից, ԺԴԿ համանախագահ Սեզաի Թեմելլիի նախագահած պատվիրակությունն այս օրերին հանդիպումներ է անցկացնում Եվրախորհրդարանի քրդական բարեկամության խմբի և ԵԽ կուսակցական խմբակցությունների ներկայացուցիչների  հետ։

Դեմիրթաշի փաստաբաններն ակնկալում են, որ ՄԻԵԴ-ը կհանգի այն եզրակացության, որ ընդդիմադիր գործչի իրավունքները խախտվել են։ Եթե այս սպասումներն արդարանան, ապա, ըստ իրավաբանների, Թուրքիան կարող է հեռացվել եվրախորհրդից, եթե հրաժարվի ենթարկվել ՄԻԵԴ-ի վճռին։


Հիշեցնենք, որ օրեր առաջ Անկարայի դատարանը Դեմիրթաշին կալանքից ազատելու որոշում էր կայացրել, սակայն մեկ այլ գործով 4 տարի 8 ամիս ազատազրկման դատապարտված գործիչը մինչ օրս բանտում է գտնվում։ Դեմիրթաշի փաստաբանները պնդում են, որ նա արդեն կրել է նշանակված պատիժը և պետք է ազատ արձակվի։ Ավելի վաղ Դեմիրթաշին կալանքից ազատելու անհրաժեշտության մասին վճիռ էր կայացրել նաև ՄԻԵԴ-ը, բայց Թուրքիան անտեսել էր այդ վճիռը՝ խուսափելով այն իրագործելուց։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -57-:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search