Ինտերնետն այնպիսի ցանց է, որ հնարավոր չէ կարգավորել տեղական օրենքներով։ Այս հիմնավորումով է հանդես եկել Ադրբեջանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Ռաֆայել Հուսեյնովը։ Նա դա հիմնավորել է երեխաների պաշտպանության պատրվակով։
Ադրբեջանի խորհրդարանում քննարկել են ինտերնետը սահմանափակելու տարբերակը
«Ես չեմ խոսում խիստ վերահսկողության մասին։ Բայց պետք է ներդնել վերահսկողության այնպիսի մեխանիզմներ, որ գոնե երեխաներին պաշտպանենք այդ վնասից»,- ասել է պատգամավորը։