Artsakhpress

Միջազգային

Նյու Յորքում բացվում Է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանը

Նյու Յորքում սեպտեմբերի 17-ին բացվում Է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական, 74-րդ նստաշրջանը, որը կշարունակվի մինչեւ հաջորդ տարվա սեպտեմբերի 17-ը:

Նյու Յորքում բացվում Է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանը

Նյու Յորքում բացվում Է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջիկա քննարկումների ուշադրության կենտրոնում 170-ից ավելի հարցեր են, որոնք ներառում են գլոբալ բոլոր խնդրիները՝ տարածաշրջանային սուր հակամարտություններից մինչեւ արդիականության հանգուցային տնտեսական, բնապահպանական եւ հումանիտար մարտահրավերները:
Բացման արարողությունը կկայանա Նյու Յորքի ժամանակով ժամը 15:00-ին (Երեւանի ժամանակով 23:00-ին): Ողջույնի խոսքով հանդես կգա նստաշրջանի նախագահ Տիջանի Մուհամադ Բանդեն, որն ավելի վաղ զբաղեցնում Էր ՄԱԿ-ին առընթեր Նիգերիայի մշտական ներկայացուցչի պաշտոնը:
Մուհամադ Բանդեն, որը Գլխավոր ասամբլեայի ղեկավարի պաշտոնի միակ թեկնածուն Էր, ավելի վաղ ընդգծել Է, որ մտադիր Է բոլոր ջանքերը նպատակամղել ահաբեկչության, սովի, աղքատության, գենդերային անհավասարության եւ զինված հակամարտությունների ընթացքում բռնությունների դեմ պայքարին:
ՄԱԿ-ում առավել հագեցած շրջանը կդառնա հաջորդ շաբաթը, որի ընթացքում տեղի կունենան բարձր մակարդակի ընդհանուր քաղաքական բանավեճերը: Ամբիոն կբարձրանան 114 պետությունների ղեկավարներ, ինչպես նաեւ կառավարությունների ու դիվանագիտական ներկայացուցչությունների 80-ից ավելի ղեկավարներ, որոնց ելույթներն ավանդաբար կպայմանավորեն Գլխավոր ասամբլեայի աշխատանքն առաջիկա ողջ տարվա ընթացքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -26-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Քո մասնագիտությամբ ու նվիրումով քանի կյանքեր պիտի փրկեիր, բայց ամեն ինչ մնաց կես ճանապարհին. Նախագահը ցավակցել է Սաթենիկ Սաֆարյանի հարազատներին

Նախագահ Հարությունյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր

Նախագահը նոր հրամանագրեր է ստորագրել

Նախագահ Արայիկ Հարությունյանը խոցել է 500 մետր հեռավորության նշանակետը (տեսանյութ)

Սամվել Շահրամանյանը նշանակվելու է ԱՀ Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար, Կամո Աղաջանյանը՝ ԱԱԾ տնօրեն (Տեսանյութ)

Նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է 2020թ. ամառային զորակոչի եւ զորացրման հրամանագիրը

Փոփոխություններ կլինեն շրջվարչակազմերի ինստիտուտում. Արայիկ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել

Հստակեցվել է բուհեր ընդունվելու կարգը. Լուսինե Ղարախանյանը հանդես է եկել առցանց ասուլիսով (Տեսանյութ)

ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնում ներկայացվել է Մհեր Աղաջանյանի թեկնածությունը

Search