Artsakhpress

Միջազգային

Փոխհրաձգություն ղրղզա-տաջիկական սահմանին, կան զոհեր ու տուժածներ

Ղրղըզ սահմանապահ Է զոոհվել, եւս վեց զինծառայողներ վիրավորվել սեպտեմբերի 16-ին Ղրղզստանի եւ Տաջիկստանի սահմանին տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով:

Փոխհրաձգություն ղրղզա-տաջիկական սահմանին, կան զոհեր ու տուժածներ

Փոխհրաձգություն ղրղզա-տաջիկական սահմանին, կան զոհեր ու տուժածներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին ասված Է Ղրղզստանի Պետական սահմանապահ ծառայության՝ սեպտեմբերի 17-ին տարածված հաղորդագրության մեջ: «Երկու զինծառայողների վիճակը գնահատվում Է՝ ծանր»,- ընդգծված Է հաղորդագրության մեջ:
Ղրղզստանի վարչապետ Մուհամեդքալի Աբիլգազիեւը սեպտեմբերի 17-ին ժամանել Է Տաջիկստանի հետ սահման: Ղրղզական կողմի տվյալների համաձայն՝ սահմանին անսպասելիորեն փոխհրաձգություն ծայր Է առել սեպտեմբերի 16-ի երեկոյան: Պատճառը դարձել Է Տաջիկստանի քաղաքացիների կողմից օբյեկտի կառուցումը վիճելի հատվածի տարածքում: Տաջիկ զինծառայողները կիրառել են ոչ միայն հրազեն, այլեւ ականանետներ:
Ղրղզստանի առողջապահության նախարարության տեղեկատվությամբ՝ ընդհարման հետեւանքով զոհվել Է հանրապետության մեկ զինծառայող: Եվս 13 մարդ վիրավորվել Է, այդ թվում՝ վեց սահմանապահ եւ մեկ դեռահաս: Տաջիկստանի ԶԼՄ-ները վկայակոչելով հանրապետության ուժային կառույցների աղբյուրին, նշում են, որ ղրղզ սահմանապահների հետ մարտական ընդհարումների հետեւանքով զոհվել Է տաջիկ երեք զինծառայող: Երկու երկրների միջեւ սահմանի երկարությունը կազմում Է 970 կիլոմետր: Այսօրվա դրությամբ կողմերը սահմանի անցման գիծը հաստատել են 519 կիլոմետրի չափով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -20-:

     

Քաղաքական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սեպտեմբերի 1-ից բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. Նախագահ Հարությունյանը «Վերջին զանգի» առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Խոշոր ավտովթար Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին

Նախագահի նոր նշանակումները. Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

Նախագահ Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է արել

«Ֆլեշ» ընկերությունն Արցախում նվազեցրել է բենզինի տեսականու և դիզվառելիքի գները

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը համագործակցության հուշագիր են ստորագրել

Search