Artsakhpress

Մշակույթ

Ստեփանակերտում կկազմակերպվի «Artsakh Fest» ժամանակակից արվեստի երկրորդ փառատոնը

Հոկտեմբերի 4-6-ն ընկած ժամանակահատվածում Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կկազմակերպվի «Artsakh Fest» ժամանակակից արվեստի միջազգային երկրորդ փառատոնը:

Ստեփանակերտում կկազմակերպվի «Artsakh Fest» ժամանակակից արվեստի երկրորդ փառատոնը

Ստեփանակերտում կկազմակերպվի «Artsakh Fest» ժամանակակից արվեստի երկրորդ փառատոնը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է նախագծի հեղինակ,  արվեստի անկախ համադրող, Երևանի Ժամանակակից Արվեստի Ինստիտուտի ծրագրերի ղեկավար Աննա Կամայը և ավելացրել, որ փառատոնի այս տարվա թողարկումը ներառելու է ֆիլմերի դիտում-քննարկումներ, արվեստագիտական միջամտություններ, երաժշտական ծրագիր, ինչպես նաև բաց աշխատարաններ/վարպետաց դասեր և մասնակցային ընթրիք։
Նրա խոսքով՝ փառատոնի այս տարվա «Նախշուն Բաջի» խորագրով թողարկման թեման է կինը և հակամարտությունը։ 
 
Ա. Կամայը նշել է, որ Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի շենքը, որը քաղաքի Նախշուն Բաջին է, ու որի կառուցումը ղեկավարել է Թամարա Պետրոսյանը, նման է հասարակությանը, որ մասնատվել է ժամանակային տեսանկյունից և փոխակերպումների (տրանսֆորմացիաների) է ենթարկվում: Փոխակերպումների է ենթարկվել նաև կնոջ դերը, և փոխակերպումներն այնքան ցայտուն են, որ դրանք կարելի է տեսնել մի սերնդի ապրած ժամանակահատվածում:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -18-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԿՀՎ-ի (CIA) գաղտնազերծված հույժ գաղտնի զեկույցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ

Արցախը երբևիցե ՀՀ մարզ չի լինելու. Վիտալի Բալասանյան

Ադրբեջանում ցածրակարգ ֆլեշմոբի կազմակերպիչները Արցախի սահմաններին մոտենալու հնարավորություն չունեն․ Դավիթ Բաբայան

Վերջին օրերի իրադարձությունները կարծես թե փաստում են, որ մոտենում ենք ատելության սահմանագծին. Արշավիր Ղարամյան

Եթե Թուրքիային չկանգնեցնենք, կկրկնվի 1915 թ. Հայոց ցեղասպանությունը. Օսման Բայդեմիր

Գրիգորի Մարտիրոսյանը ներկայացրել է Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետին

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

Կայացել է «Վաղվա Արցախ» կուսակցության հիմնադիր համագումարը

Բախումներ Բաքվում. հարյուրից ավելի ձերբակալվածներ և վիրավորներ

Search