Artsakhpress

Հասարակական

Արտակ Բեգլարյանը «Իմ քայլը» և «Վորլդ Վիժն Հայաստան» հիմնադրամների ղեկավարության հետ քննարկել է Արցախում իրականացվելիք ծրագրերը

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը սեպտեմբերի 16-ին ընդունել է «Իմ քայլը» և «Վորլդ Վիժն Հայաստան» հիմնադրամների պատվիրակություններին՝ Հովհաննես Ղազարյանի և Ժիրայր Էդիլյանի գլխավորությամբ:

Արտակ Բեգլարյանը «Իմ քայլը» և «Վորլդ Վիժն Հայաստան» հիմնադրամների ղեկավարության հետ քննարկել է Արցախում իրականացվելիք ծրագրերը

Արտակ Բեգլարյանը «Իմ քայլը» և «Վորլդ Վիժն Հայաստան» հիմնադրամների ղեկավարության հետ քննարկել է Արցախում իրականացվելիք ծրագրերը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Պաշտպանը ողջունել է կազմակերպությունների որոշումն Արցախում գործունեություն ծավալելու վերաբերյալ: Նա ընդգծել է, որ ԱՀ միջազգային կարգավիճակով պայմանավորված Արցախի բնակչությունը մեծապես զրկված է միջազգային ծրագրերին մասնակցելու և կուտակված փորձին հաղորդակից լինելու ուղիղ հնարավորությունից: Ուստի, հայկական կազմակերպությունները զգալի անելիք ունեն այդ բացը լրացնելու հարցում՝ ակտիվորեն ընդգրկվելով Արցախում մարդու իրավունքների պաշտպանության, կարողությունների զարգացման, աղքատության հաղթահարման և այլ նմանատիպ ծրագրերի կյանքի կոչման գործընթացներում:
Հիմնադրամների ներկայացուցիչները հակիրճ ներկայացրել են իրենց կատարած աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը՝ պատրաստակամություն հայտնելով իրենց ներուժը կիրառել նաև Արցախի բնակիչների իրավունքների պաշտպանության ու բարօրության համար:
Հ.Ղազարյանն ու Ժ.Էդիլյանը տեղեկացրել են, որ իրենց գործունեության առաջին փուլում նախատեսում են «Իմ քայլը» հիմնադրամի աջակցությամբ Արցախի 20 ընտանիքների համար իրագործել աղքատության փուլային հաղթահարման ծրագիր, որի շրջանակներում աջակցություն է ցուցաբերվելու շահառու ընտանիքներին՝ կարողությունների զարգացման, եկամուտների կայուն ավելացման ու արդյունավետ կառավարման նպատակով:
Պաշտպանն իր աջակցությունն է հայտնել աղքատության հաղթահարման նոր մոտեցման կիրառման ծրագրին՝ ընդգծելով, որ դրա արդյունավետության ապահովման համար անհրաժեշտ է խորությամբ գնահատել ընտանիքների կարիքները և հաշվի առնել տեղի առանձնահատկությունները: Նա հույս է հայտնել, որ ծրագրի դրական արդյունքները կնպաստեն նաև պետական ոլորտային ծրագրերի երկարաժամկետ արդյունավետության բարձրացմանը:
Կողմերը պայմանավորվել են շարունակել փոխշփումները և քննարկել համատեղ այլ ծրագրերի իրականացման հնարավորությունները: 
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -50-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահի նոր նշանակումները. Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

Նախագահ Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է արել

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը համագործակցության հուշագիր են ստորագրել

Ոստիկանության գնդապետ Աշոտ Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետ

Եկեք հունիսի 1-ին, իսկապես, փորձենք պաշտպանել մեր երեխաների առողջությունը.Գրիգորի Մարտիրոսյան

Սամվել Շահրամանյանը նշանակվելու է ԱՀ Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար, Կամո Աղաջանյանը՝ ԱԱԾ տնօրեն (Տեսանյութ)

Փոփոխություններ կլինեն շրջվարչակազմերի ինստիտուտում. Արայիկ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել

Search