Artsakhpress

Միջազգային

Ջոնսոնը Յունկերի հետ հանդիպմանը հավաստել Է, որ Brexit-ի հետաձգում չի խնդրելու

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերի հետ կայացած հանդիպմանը հավաստել Է, որ մտադիր չԷ Brexit-ի ժամկետի հետաձգում խնդրել:

Ջոնսոնը Յունկերի հետ հանդիպմանը հավաստել Է, որ Brexit-ի հետաձգում չի խնդրելու

Ջոնսոնը Յունկերի հետ հանդիպմանը հավաստել Է, որ Brexit-ի հետաձգում չի խնդրելու
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կողմերը կառուցողական հանդիպում են անցկացրել: Ղեկավարները քննարկել են ընթացող բանակցությունները (Brexit-ի նոր պայմանների շուրջ)… Վարչապետը հավաստել Է, որ Brexit-ի ժամկետի հետաձգումներ չի խնդրելու եւ երկիրը Եվրամիությունից դուրս կբերի հոկտեմբերի 31-ին:
Ղեկավարները պայմանավորվել են բանավեճի ակտիվացման եւ բանակցորդների ամենօրյա հանդիպումների անցկացման շուրջ»,-լրագրողներին հայտնել Է Մեծ Բրիտանիայի վարչապետի դիվանատան պաշտոնական ներկայացուցիչը՝ ամփոփելով հանդիպման արդյունքները: Սեպտեմբերի 16-ին վվելի վաղ Եվրահանձնաժողովը Բրյուսելում հայտարարություն Է տարածել ԵՀ-ի ղեկավար Ժան Կլոդ Յունկերի եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի միջեւ Լյուքսեմբուրգում կայացած հանդիպման արդյունքների վերաբերյալ: Դրանում ասված Է, որ Եվրամիությունը դեռեւս Մեծ Բրիտանիայից առաջարկություններ չի ստացել Բրյուսելի եւ Լոնդոնի կողմից հավանության արժանացած 2018 թվականի նոյեմբերի 25-ի գործարքի շրջանակում հանրակցության կազմից Թագավորության դուրս գալու պայմանների վերաբերյալ:
«Նախագահ Յունկերը Ջոնսոնին հիշեցրել Է, որ Մեծ Բրիտանիան պատասխանատու Է այն բանի համար, որ առաջարկի իրավական տեսանկյունից ֆունկցիոնալ որոշումներ, որոնք համատեղելի կլինեն դուրս գալու վերաբերյալ նոյեմբերի 25-ի համաձայնագրի հետ: Նախագահ Յունկերն ընդգծել Է Եվրահանձնաժողովի անփոփոխ պատրաստակամությունը՝ ուսումնասիրելու՝ այդ առաջարկությունները համապատասխանում են արդյոք «բեքստոպի» (ԵՄ-ի մաքսային միության եւ միասնական եվրոպական շուկայի կազմում Հյուսիսային Իռլանդիայի գտնվելու ժամանակավոր ռեժիմը Brexit-ից հետո) նպատակներին: Նման առաջարկություններ առայժմ չեն ստացվել»,-նշվում Է հաղորդագրության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -46-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ասկերանի շրջանի բնակիչը ձիով պայթել է հակահետևակային ականի վրա

Արայիկ Հարությունյանը Արցախում կխրախուսի հարսանիքի՝ որպես նախնիներից եկած հաճելի ու պարտավորեցնող արարողության պահպանումը

Արցախցի մարզիկը դարձել է աշխարհի չեմպիոն. այսօր նրան դիմավորել են Ստեփանակերտում

2020 թ-ին հանրապետությունում նախատեսվում է բարձրացնել նվազագույն ամսական աշխատավարձի մակարդակը. Ա. Հարությունյան

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Արայիկ Գրիգորյանը նշանակվել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ

Ստեփանակերտում կազմակերպվել է ֆլեշ մոբ

Մոսկվայում սպանվել է թայբռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն Աշոտ Բոլյանը

Ստեփանակերտում բացվել է «Renaissance Music Hall» երաժշտական ռեստորանը

Search