Artsakhpress

Քաղաքական

ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստի նախապատրաստումը բնականոն ընթանում է. ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ

Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի՝ Երևանում կայանալիք նիստի նախապատրաստման աշխատանքներն ընթանում են բնականոն հունով:

ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստի նախապատրաստումը բնականոն ընթանում է. ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ

ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստի նախապատրաստումը բնականոն ընթանում է. ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍԱյս մասին հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ փուլում են ԲԽ նիստի կազմակերպչական աշխատանքները, և երբ են Հայաստան ժամանելու պատվիրակությունների նախապատրաստական խմբերը:
«Գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներն ամբողջ դաշտով գործընկերների հետ արդեն բավական ժամանակ է՝ ընթանում են: Սովորաբար անվտանգային և արարողակարգային հարցերը տեղում, համապատասխան պատվիրակությունների մասնակցությամբ քննարկվում են նման գագաթաժողովներից առավելագույնը տասը օր առաջ: Ըստ մեր փորձի, նախապատրաստական խմբերը նման միջոցառումների հետ կապված հարցերը քննարկելու համար հրավիրվում են միասնական հանդիպման՝ մեկ օրում, որը մեր կողմից արվել և օրն արդեն իսկ ամրագրվել է։ Նորից կրկնեմ, նախապատրաստական աշխատանքները բնականոն հունով ընթանում են»,- ասաց Նաղդալյանը:
Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին, Երևանում: Խորհրդի նիստին կմասնակցեն ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները: Հյուրի կարգավիճակով նիստին հրավիրվել են նաև Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին, Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լուն և Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոն:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -37-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սեպտեմբերի 1-ից բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. Նախագահ Հարությունյանը «Վերջին զանգի» առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Խոշոր ավտովթար Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին

Նախագահի նոր նշանակումները. Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

Նախագահ Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է արել

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը համագործակցության հուշագիր են ստորագրել

Արցախում պետական հաստատություններում անվճար կրթության հնարավորությունը կունենա հետադարձ ուժ. Վահրամ Պողոսյան

Search