Artsakhpress

Հասարակական

Էրեբունի ամրոցի տարածքում նոր տաճարի հիմքեր և խճանկարներ են հայտնաբերվել

Հայ-ֆրանսիական արշավախմբի  համատեղ իրականացրած պեղումների արդյունքում Էրեբունու պատմահնագիտական արգելոցում բացահայտվել են նոր տաճարի հիմքեր, որի հետ տաճարների թիվը հասնում է երեքի և հնարավոր է դարձնում այն որակել «պատմամշակութային համալիր»:

Էրեբունի ամրոցի տարածքում նոր տաճարի հիմքեր և խճանկարներ են հայտնաբերվել

Էրեբունի ամրոցի տարածքում նոր տաճարի հիմքեր և խճանկարներ են հայտնաբերվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իյուբսաի տաճարի առջև գտնվել է գեղեցիկ խճածածկ գետին, ինչն էլ առիթ է տալիս ենթադրել, որ ուրարտական ժամանակաշրջանում տաճարների առջև ծիսակատարություններ անցկացնելու սովորույթ է եղել:
Այս մասին սեպտեմբերի 16-ին լրագրողներին հայտնեցին հնագիտական արշավախմբի ղեկավարներ, մշակութային ժառանգության պահապան Ստեֆան Դեշամը, Էրեբունի թանգարանի և հնավայրի տնօրեն Միքայել Բադալյանը:
Նրանք լրագրողների, ֆրանսիական և հայկական կողմերի ներկայացուցիչների հետ կարճ ճանաչողական այց կատարեցին պեղումների վայրում, խոսեցին պեղումների արդյունքում ի հայտ եկած նոր տվյալների ու դրանց պատմական նշանակության մասին, այնուհետև թանգարանի շենքում առաջին անգամ ներկայացրին նոր տեխնոլոգիաների կիրառմամբ ստացված 3D պատկերները:
 «Այս պեղումները ոչ միայն Հայաստանի պատմության և հնագիտության, այլև ամբողջ Հին Մերձավոր Արևելքի հնագիտության ուսումնասիրման համար են կարևոր:  Պեղումներն ապացուցում են, որ այն, ինչ գիտենք Էրեբունու մասին, պետք է վերարժևորել»,-ասաց Բադալյանը:
Նա ընդգծեց, որ  այս տարի բացահայտել են նոր տաճարի հիմքեր, որը մասամբ բացվել էր 2016 թվականին: «Տաճարի առկայությունն ապացուցում է, որ ինչ-որ փուլում, Էրեբունու կրոնական տարածքն ունեցել է երեք տաճար, որոնք գործել են միաժամանակ` Խալդի տաճարը, Իյուբսաի տաճարը և նոր բացահայտված  ու հզոր հիմքերով տաճարը: Հետաքրքիր էր նաև Իյուբսաի տաճարի դիմաց գտնված ֆանտաստիկ գեղեցիկ խճաքարերով հատակը: Այն կարող է ուշագրավ լինել ոչ միայն հայաստանցիների, այլև զբոսաշրջիկների համար»,- շեշտեց Էրեբունի թանգարանի և հնավայրի տնօրենը:
Ստեֆան Դեշամի խոսքով` հնավայրում պեղումներ են իրականացվում 1950-60-ական թվականներից: «Որոշ բաներ մասամբ վերականգնվել են 60-ականների վերջին, սակայն մենք որոշեցինք նոր հետազոտություններ անել` գտնելով, որ ամրոցը դեռ նոր բացահայտումների տեղ ունի։ Պեղումները ցույց տվեցին, որ Էրեբունու շնորհիվ կարող ենք վերաիմաստավորել ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի ժամանակագրական մի քանի փոփոխություններ»,-շեշտեց նա ու հավելեց, որ անցյալ շաբաթվա ընթացքում հնավայրն ուսումնասիրվել է նորագույն տեխնոլոգիաների  միջոցով:
Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության պետ Գոռ Սարգսյանը, որը նույնպես մասնակցում էր շրջայցին, նշեց, որ Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանը Երևանի այցեքարտն է: Նրա խոսքով` այն 2020-ին պետք է դառնա զբոսաշրջիկների սիրելի վայրերից մեկը: Այդ նպատակով քաղաքապետարանը վերակառուցման, հիմնանորոգման նախագծեր է քննարկելու:
ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթը մեծ կարևորություն է տալիս հնագիտության ոլորտում հայերի հետ համագործակցությանը: «Այս պահին Հայաստանում կա հինգ ֆրանսիական հնագիտական խումբ, որոնցից ամենակարևորը Էրեբունի հնավայրում է: Համատեղ աշխատանքները նպաստում են նաև փորձի փոխանակմանը, ամրապնդում են երկու երկրների համագործակցությունը համալսարանական ոլորտում, քանի որ ուսանողներին հնարավորություն է տրվում պրակտիկա անցնել հնավայրերում: Մեր աջակցությամբ երկու հայ ուսանող այժմ պրակտիկա է անցնում Ֆրանսիայում»,-ասաց դեսպանը:
Նա խոստովանեց, որ բազմիցս եղել է հնավայրում: «Դեսպան նշանակվելուց երկու շաբաթ հետո եկել եմ այստեղ, քանի որ ուզում էի տեսնել այն տարածքը, որի անունով կոչվում է Երևանը»,-եզրափակեց Լաքոթը:
Հայկական և ֆրանսիական արշավախմբերը Էրեբունի ամրոցի տարածքում համատեղ պեղումներ են իրականացնում 2008 թվականից: Համագործակցությունն իրականացվում է Ֆրանսիայի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարարության, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության, Երևանի քաղաքապետարանի, Էրեբունի թանգարանի, Հայաստանի հնագիտության և ազգագրության ինստիտուտի աջակցությամբ:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -35-:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search