Մոսկվայի եւ Անկարայի հետ Թեհրանի հարաբերությունները գտնվում են ողջ պատմության ընթացքում ամենաբարձր մակարդակի վրա:
ՌԴ-ի եւ Թուրքիայի հետ Իրանի հարաբերությունները հասել են պատմական առավելագույնին. Թեհրան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին սեպտեմբերի 16-ին հայտարարել Է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին:
«Ռուսաստանի եւ Թուրքիայի հետ մեր հարաբերությունները գտնվում են ողջ պատմության ընթացքում ամենաբարձր մակարդակի վրա»,-Ռաբիի խոսքը մեջբերում Է հեռուստառադիոհաղորդումների IRIB կորպորացիան: Նա հավելել Է, որ «միջազգային ասպարեզում Թեհրանի հիմնական ռազմավարությունը (տարածաշրջանի) հարեւանների հետ երկխոսություն հաստատելն Է»:
Սեպտեմբերի 16-ին Անկարայում անցկացվում Է Սիրիային նվիրված եռակողմ գագաթնաժողովը, որի շրջանակներում բանակցություններ կկայանան Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Թայիփ Էրդողանի եւ Հասան Ռուհանիի միջեւ: Բացի այդ, միջոցառման շրջանակում պլանավորվում Է Պուտինի եւ Ռուհանիի երկկողմ հանդիպումը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -31-: