Artsakhpress

Սպորտ

Կարապետ Չալյանը 1/8 եզրափակչում է, Ղարիբյանը պարտվեց մեկնարկում

Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։

Կարապետ Չալյանը 1/8 եզրափակչում է, Ղարիբյանը պարտվեց մեկնարկում

Կարապետ Չալյանը 1/8 եզրափակչում է, Ղարիբյանը պարտվեց մեկնարկում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այսօր Հայաստանը 2 ներկայացուցիչ ուներ 60 և 77 կգ քաշային կարգերում:
60 կգ քաշային կարգում հունահռոմեական ոճի ըմբիշ Գևորգ Ղարիբյանը պայքարը սկսեց 1/16 եզրափակչից, որտեղ նրա մրցակիցը Ուզբեկստանի ներկայացուցիչ Էլմուրադ Թասմուրադովն էր։ Մեր ըմբիշը պարտվեց 7-0 հաշվով:
Պարտերում Ղարիբյանը փորձեց դիմադրել, սակայն մրցակցին ի վերջո հաջողվեց պոկել նրան գորգից՝ երկու անգամ 2 միավոր վաստակելով: Ղարիբյանը բողոքարկեց, ինչից հետո մրցավարները տեսակրկնությունը դիտելուց հետո ևս 1 միավոր տվեցին մրցակցին:
77 կգ քաշային կարգում 1/16-ից պայքարը սկսեց Կարապետ Չալյանը, որի մրցակիցը ճապոնացի Շոհեյի Յաբիկուն էր: Ծանր գոտեմարտում Չալյանը կարողացավ հաղթել 4-2 հաշվով և դուրս եկավ 1/8 եզրափակիչ:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -27-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Դուք իրականությունից հեռու եք այնքանով, որքանով իմ մասին Ձեզ տեղեկություն տրամադրողները. Սամվել Կարապետյանի արձագանքը

Համապետական ընտրություններին մասնակցել են ընտրողների 72,7%-ը. ԿԸՀ նախագահ

ԱՀ ՊՆ-ն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը

Ֆինանսների նախարարությունը Վիտալի Բալասանյանից փաստեր է պահանջում

Արցախում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

«Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը 

Առայսօր կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել. կա 2 մեկուսացված քաղաքացի. Տեղեկատվական շտաբ

Ո՞ւմ են ընտրելու արցախցիները նախագահական ընտրություններում. հարցախույզ (տեսանյութ)

Ապրելու եմ Արցախում և իմ հնարավորությունների սահմաններում օգտակար եմ լինելու մեր հայրենիքին. Բակո Սահակյան

Search