Artsakhpress

Մշակույթ

Արցախի թեմի վերաբացման 30-ամյակին նվիրված՝ «Մատենադարան-Գանձասար»-ում կկազմակերպվի նոր ցուցադրություն

«Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնում սեպտեմբերի 25-ից կբացվի նոր ցուցադրություն՝ նվիրված Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի վերաբացման 30-ամյակին:

Արցախի թեմի վերաբացման 30-ամյակին նվիրված՝ «Մատենադարան-Գանձասար»-ում կկազմակերպվի նոր ցուցադրություն

Արցախի թեմի վերաբացման 30-ամյակին նվիրված՝ «Մատենադարան-Գանձասար»-ում կկազմակերպվի նոր ցուցադրություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնի տնօրեն Արամ Թորոսյանը և ավելացրել, որ ցուցադրվելու են Արցախի թեմի վերջին (մինչև թեմի վերաբացումը) առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Հակոբյանի գրած ու ստացած նամակներից մի քանիսը և լուսանկարներ:
«Սեպտեմբերի 29-ին Գանձասարում, որը 1925 թ. փետրվարի 26-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցի կոնդակով դառնում է Արցախի թեմի հոգևոր կենտրոն, մեծ շուքով կնշվի թեմի վերաբացման 30-ամյակը: «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնի զբոսավարներն այցելուներին համառոտ կներկայացնեն նաև թեմի պատմությունը»,- նշել է Ա. Թորոսյանը:
Նրա խոսքով՝ սեպտեմբերի 25-ից ցուցադրվելու են արխիվային նյութեր և լուսանկարներ՝
  1. Վրթանես ծ. վարդապետ Հակոբյանի տեղեկագիրը Արցախի թեմի գյուղերի հոգևոր վիճակի մասին։
  2. Ն. Մառի աշակերտ Շահումյանցի՝ Արցախում լինելու և Ղարաբաղի բարբառը ուսումնասիրելու մասին։
  3. Գերագույն հոգևոր խորհրդի խտրական վերաբերմունքի պատճառով Վրթանես սրբազանի՝ թեմից հեռանալու մասին։
  4. Վրթանես սրբազանի շնորհակալական նամակը Գարեգին արքեպիսկոպոս Հովսեփյանին՝ ի պատասխան իր եպիսկոպոս ձեռնադրման առթիվ շնորհավորանքի։
  5. Մտորումներ Գարեգին արքեպիսկոպոս Հովսեփյանի «Խաղբակյանք և Պռոշյանք» երկի տպագրության շուրջ։
  6. Վրթանես սրբազանի նկատմամբ Գերագույն հոգևոր խորհրդի խտրական վերաբերմունքի մասին։
  7. Տեղական իշխանություններից թույլտվություն խնդրելու և Արցախի թեմի վանքերն ու եկեղեցիները այցելելու մասին:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -21-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԿՀՎ-ի (CIA) գաղտնազերծված հույժ գաղտնի զեկույցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ

Արցախը երբևիցե ՀՀ մարզ չի լինելու. Վիտալի Բալասանյան

Ադրբեջանում ցածրակարգ ֆլեշմոբի կազմակերպիչները Արցախի սահմաններին մոտենալու հնարավորություն չունեն․ Դավիթ Բաբայան

Վերջին օրերի իրադարձությունները կարծես թե փաստում են, որ մոտենում ենք ատելության սահմանագծին. Արշավիր Ղարամյան

Եթե Թուրքիային չկանգնեցնենք, կկրկնվի 1915 թ. Հայոց ցեղասպանությունը. Օսման Բայդեմիր

Գրիգորի Մարտիրոսյանը ներկայացրել է Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետին

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

Կայացել է «Վաղվա Արցախ» կուսակցության հիմնադիր համագումարը

Բախումներ Բաքվում. հարյուրից ավելի ձերբակալվածներ և վիրավորներ

Search