Artsakhpress

Սպորտ

Մխիթարյանը նորամուտի խաղում գոլ խփեց, իսկ «Ռոմա»-ն հաղթեց

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը իր նորամուտի խաղում դարձավ գոլի հեղինակ «Ռոմա»-ի կազմում՝ միաժամանակ դառնալով առաջին հայաստանցի ֆուտբոլիստն, ով աչքի է ընկել Սերիա Ա-ում:  

Մխիթարյանը նորամուտի խաղում գոլ խփեց, իսկ «Ռոմա»-ն հաղթեց

Մխիթարյանը նորամուտի խաղում գոլ խփեց, իսկ «Ռոմա»-ն հաղթեց
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍԻտալիայի ֆուտբոլի առաջնության 3-րդ տուրի շրջանակներում «Ռոմա»-ն սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Սասուոլո»-ին: Առաջին խաղակեսում «Ռոմա»-ն ակնհայտ առաջատարի դիրքում էր և հասցրեց 4 գնդակ ուղարկել մրցակցի դարպասը:
Հայաստանի ազգային ընտրանու անդամ Հենրիխ Մխիթարյանը 22-րդ րոպեին խփեց մայրաքաղաքայինների 3-րդ գնդակը: Հայ կիսապաշտպան մասնակցեց «Ռոմա»-ի ամբողջ խաղին:
Երկրորդ կեսում «Սասուոլո»-ին հաջողվեց միայն կրճատել հաշվի տարբերությունը: Ի վերջո «Ռոմա»-ն հաղթեց 4:2 հաշվով:
Այս տուրից հետո «գայլերը» մրցաշարային աղյուսակում 7-րդն են:
«Ռոմա»-ն հաջորդ հանդիպումը կանցկացնի Եվրոպայի լիգայի շրջանակներում՝ մրցելով «Իստանբուլ Բաշակզեհիր»-ի հետ: Այդ խաղը կկայանա սեպտեմբերի 19-ին:
 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ավստրալիայում տոննաներով գազար են նետել ուղղաթիռից՝ կենդանիներին կերակրելու համար

Կենսաթոշակների բարձրացում անպայման լինելու է. ոլորտի պատասխանատու

Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 8-ին

Ադրբեջանցի օպերային երգիչը հրաժարվել է հայուհու հետ ելույթ ունենալ էթնիկ պատկանելության պատճառով

«Շատ վիրավորված եմ քեզանից»․ Արայիկ Հարությունյանը՝ Հրանտ Բագրատյանին

«Քաղաքական պայքարի այս փուլից Արցախը պետք է դուրս գա ուժեղացած և ոչ թե՝ պառակտված»

Կարմիր շուկայում բազմաբնակարան շենքերի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են

Հանրապետությունում շմոլ գազի հետևանքով քաղաքացիներ են թունավորվել. նրանց վիճակը բավարար է

Հայ-ադրբեջանական սահմանին պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Search