Artsakhpress

Հասարակական

ԵՊԲՀ պատվիրակության անդամներն այցելել են Հանրապետական բժշկական կենտրոն

Արցախում է Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի պատվիրակությունը` ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանի գլխավորությամբ:

ԵՊԲՀ պատվիրակության անդամներն այցելել են Հանրապետական բժշկական կենտրոն

ԵՊԲՀ պատվիրակության անդամներն այցելել են Հանրապետական բժշկական կենտրոն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի ուղեկցությամբ պատվիրակության անդամներն այսօր այցելեցին Հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ կազամակերպվել էր հանդիպում առողջապահության համակարգի ներկայացուցիչների հետ:

Ողջունելով հյուրերին նախարար Բաղրյանը կարևորել է պրոֆեսորդասախոսական կազմի այցը Արցախ, նշելով որ նպատակը ամենօրյա շփումներն են` նախատեսված ծրագրերը իրագործելու նպատակով:

Ողջույնի խոսք է ասել նաև Արմեն Մուրադյանը, կարևորել այցը Արցախ և նշել, որ համալսարանը միջազգային ասպարեզում առաջատար է և տարբեր երկրներից ընտրություն անելով, բազմաթիվ մարդիկ ընտրում ու գալիս են Հայաստան` բժիշկ դառնալու նպատակով: Միաժամանակ բժշկական համալսարանի 100 ամյակին նվիրված դրոշի վրա ստորագրել են նաև կենտրոնի բժիշկները, որը նույն նպատակով շրջելու է ՀՀ մարզերով, այնուհետև ծածանվի Արարատի գագաթին:

Պրոֆեսորդասախոսական կազմի անդամները նախարարության ենթակա որոշ հիվանդանոցներում իրականացրել են բուժական խորհրդատվություններ ու գիտական քննարկումներ:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -18-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ասկերանի շրջանի բնակիչը ձիով պայթել է հակահետևակային ականի վրա

Արայիկ Հարությունյանը Արցախում կխրախուսի հարսանիքի՝ որպես նախնիներից եկած հաճելի ու պարտավորեցնող արարողության պահպանումը

Արցախցի մարզիկը դարձել է աշխարհի չեմպիոն. այսօր նրան դիմավորել են Ստեփանակերտում

2020 թ-ին հանրապետությունում նախատեսվում է բարձրացնել նվազագույն ամսական աշխատավարձի մակարդակը. Ա. Հարությունյան

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Արայիկ Գրիգորյանը նշանակվել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ

Ստեփանակերտում կազմակերպվել է ֆլեշ մոբ

Մոսկվայում սպանվել է թայբռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն Աշոտ Բոլյանը

Ստեփանակերտում բացվել է «Renaissance Music Hall» երաժշտական ռեստորանը

Search