Artsakhpress

Հասարակական

Ցավում ենք այն լրագրողների համար, որոնք նպատակադրված վնասում են Հայ առաքելական եկեղեցուն. Մայր աթոռը` BBC-ի հրապարակման մասին

Մայր աթոռն արձագանքել է BBC-ի ռուսական ծառայության` Հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ հրապարակմանը:

Ցավում ենք այն լրագրողների համար, որոնք նպատակադրված վնասում են Հայ առաքելական եկեղեցուն. Մայր աթոռը` BBC-ի հրապարակման մասին

Ցավում ենք այն լրագրողների համար, որոնք նպատակադրված վնասում են Հայ առաքելական եկեղեցուն. Մայր աթոռը` BBC-ի հրապարակման մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հոդվածագրեր Գրիգոր Աթանեսյանը և Օլգա Իվշինան իրենց հոդվածում արծարծել էին Ռուսաստանում Հայ առաքելական եկեղեցու ղեկավարության և աշխարհիկ համայնքի միջև հասունացող ճգնաժամի խնդիրներ:
Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը արձագանքը հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում.

«Գնահատելով լրագրությունը, իբրև կարևոր հանրային աշխատանք, ցավում ենք այն լրագրողների համար, որոնք կողմնապահությամբ և կողմնակի շահերով առաջնորդվելով ու նպատակադրված կերպով վնաս են հասցնում Հայ առաքելական Եկեղեցուն: Աղոթում ենք այդ անհատների համար և անդրադարձման պարագայում պատրաստ ենք լինելու ընդունել ու բացատրել առկա իրողությունները։

Ակնհայտ է, որ նման անձինք բացարձակ պատկերացում չունեն եկեղեցական կյանքի և նրա կարգ ու կանոնների, Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերների և դրանց հաղթահարման կերպերի մասին: Երբեմն թվում է, որ ցանկություն էլ չունեն հասկանալու այս բարդ աշխարհը։ Այս հոդվածը սրա վառ վկայությունն է:

Ավելին կպարզաբանենք ըստ անհրաժեշտության հետագայում:

Վստահ ենք, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ու նրա աշխարհասփյուռ թեմերի զորացման, զարգացման, անկախության տարիներին կյանքի աշխուժացման և նոր հոգևոր սպասավորների պատրաստության ուղղությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և եկեղեցականության կողմից տարվող ջանքերը գնահատվում են բարեպաշտ ժողովրդի, եկեղեցու բարեկամների, պետական իշխանությանց և պիտի արժանի գնահատականը ստանան ապագա սերունդների ու պատմագիրների կողմից»:

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -45-:

     

Քաղաքական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԿՀՎ-ի (CIA) գաղտնազերծված հույժ գաղտնի զեկույցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ

Արցախը երբևիցե ՀՀ մարզ չի լինելու. Վիտալի Բալասանյան

Ադրբեջանում ցածրակարգ ֆլեշմոբի կազմակերպիչները Արցախի սահմաններին մոտենալու հնարավորություն չունեն․ Դավիթ Բաբայան

Վերջին օրերի իրադարձությունները կարծես թե փաստում են, որ մոտենում ենք ատելության սահմանագծին. Արշավիր Ղարամյան

Եթե Թուրքիային չկանգնեցնենք, կկրկնվի 1915 թ. Հայոց ցեղասպանությունը. Օսման Բայդեմիր

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

Գրիգորի Մարտիրոսյանը ներկայացրել է Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետին

Պուտինի ղեկավարած զորավարժության ժամանակ արտակարգ դեպք է եղել

Կայացել է «Վաղվա Արցախ» կուսակցության հիմնադիր համագումարը

Search