Artsakhpress

Միջազգային

Անօդաչուների հարձակման պատճառով Սաուդյան Արաբիայի խոշորագույն նավթային ընկերության հանքավայրերում հրդեհ է բռնկվել

Սաուդյան Արաբիայի Saudi Aramco պետական նավթային ընկերության, որը խոշորագույնն է համարվում աշխարհում նավթային պաշարների և արդյունահանման ծավալների ցուցանիշներով, երկու կառույցներ անօդաչուների հարձակման են ենթարկվել:   

Անօդաչուների հարձակման պատճառով Սաուդյան Արաբիայի խոշորագույն նավթային ընկերության հանքավայրերում հրդեհ է բռնկվել

Անօդաչուների հարձակման պատճառով Սաուդյան Արաբիայի խոշորագույն նավթային ընկերության հանքավայրերում հրդեհ է բռնկվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Tert.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է РБК-ն՝ հղում անելով երկրի ՆԳՆ ներկայացուցչին, խոսքը Աբքայք և Խուրայս հանքավայրերում գտնվող կառույցների մասին է:
Անօդաչուների հարձակման հետևանքով հանքավայրերում հրդեհներ են բռնկվել, սակայն դրանք հաջողվել է տեղայնացնել և վերահսկողության տակ առնել: Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություն չի ստացվել: 
Աղբյուրը հիշեցնում է, որ 2006 թվականին նավթային ընկերության գործարանի դեմ հարձակման անհաջող փորձ էին իրականացրել «Ալ-Քաիդայի» գրոհայինները:
Al Jazeera-ի տեղեկություններով՝ կատարվածը էական ազդեցություն չի ունեցել առևտրային շուկաների վրա. ուրբաթ Brent ապրանքանիշի նավթի արժեքը կազմել է մոտ 60 դոլար՝ մեկ բարելի դիմաց:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -44-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սեպտեմբերի 1-ից բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. Նախագահ Հարությունյանը «Վերջին զանգի» առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Խոշոր ավտովթար Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին

Նախագահի նոր նշանակումները. Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

Նախագահ Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է արել

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը համագործակցության հուշագիր են ստորագրել

Արցախում պետական հաստատություններում անվճար կրթության հնարավորությունը կունենա հետադարձ ուժ. Վահրամ Պողոսյան

Search