Artsakhpress

Հասարակական

Քարվաճառում առաջին անգամ կազմակերպվել է մեղրի փառատոն (լուսանկարներ)

Շահումյանի շրջվարչակազմի ղեկավար Գագիկ Մարտիրոսյանի նախաձեռնությամբ Քարվաճառում այսօր՝ սեպտեմբերի 14-ին, առաջին անգամ կազմակերպվել է մեղրի փառատոն:

Քարվաճառում առաջին անգամ կազմակերպվել է մեղրի փառատոն (լուսանկարներ)

Քարվաճառում   առաջին  անգամ   կազմակերպվել  է   մեղրի  փառատոն (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանը  ազգային  երգերով  ու  պարերով  հանդես  են  եկել ԱՀ   մշակութային  համույթները    և  անհատ  կատարողները:
Փառատոնին ներկա  էին   ԱՀ  նախագահ  Բակո  Սահակյանը, պետնախարար  Գրիգորի  Մարտիրոսյանը, պետական  այրեր, հյուրեր, Արցախի   տարբեր  շրջաններից  ժամանած  քաղաքացիներ, ովքեր   շրջել  են   տաղավարներով՝  ծանոթացել    և  համտեսել  արցախյան  մեղրը,  ավանդական  ճաշատեսակներն  ու  քաղցրեղենները, ինչպես  նաև   դիտել  ներկայացված      ձեռքի  աշխատանքները:
Մեզ   հետ զրույցում Շահումյանի շրջվարչակազմի մշակույթի և երիտասարդության բաժնի վարիչ Վարսիկ Կաֆյանն   ասել է, որ  փառատոնին   ձևավորվել  է   շուրջ  70  տաղավար:
Ըստ   Վ. Կաֆյանի՝  մեղրի փառատոնի  նպատակը  ոչ  միայն ԱՀ  տարբեր շրջանների մեղվապահների համախմբումն է, այլև    Քարվաճառի  մեղրի  համն ու հոտը  ներկայացնելն ու  ճանաչելի  դարձնելը:
Քարվաճառի վերընտրված  քաղաքապետ   Սերգեյ  Չիլինգարյանի  խոսքով՝   փառատոնի  կազմակերպումն  իրենք   փորձելու են   դարձնել  ամենամյա:
«Այս  կերպ    շրջանում  փորձում  ենք   էլ ավելի  զարգացնել    մեղվաբուծությունը: Քանի  որ   քարվաճառցիների  մեծ   մասը    զբաղվում   է    մեղրի  արտադրությամբ, մենք  էլ   փորձում  ենք   ուշադրության  կենտրոնում  պահել     նրանց   աշխատանքը: Փառատոնի   կազմակերպումը    կխաթանի նաև  զբոսաշրջության  զարգացմանը»,-նշել  է  Ս. Չիլինգարյանը:
 
Փառատոնին մասնակից  Մարտակերտի   շրջանի Հաթերք գյուղի բնակիչ Արշավիր Սարգսյանը մեզ հետ զրույցում ասել է, որ ինքն արդեն 20 տարի է,ինչ զբաղվում է մեղվաբուծությամբ: 
«Ունեմ մեղվի  25  փեթակ: Անցած  տարիների   համեմատ, այս  տարի  լավ  մեղր ենք  ստացել. մեկ  փեթակից  վերցրել ենք  15  կգ  մեղր: Իրացման  խնդիր  չունենք: 1  կգ  մեղրի    արժեքը  կազմում  է  4000  դրամ»,-նշել  է  Ա. Սարգսյանը:
Նրա  խոսքով՝ փառատոնը մեղվապահներին հնարավորություն կտա, որպեսզի ծանոթանան նոր  գործընկերների հետ:    
«Հաթերք Ֆուդ»  ընկերության  ներկայացուցիչ Վիլեն Միրզախանյանն  էլ  ասել է, որ  արդեն 3  տարի  է,  ինչ   իրենք   զբաղվում  են  մեղվապահությամբ:  Ունեն  շուրջ  201  մեղվափեթակ. այս  տարի  ստացել են   մոտ   2  տոննա   մեղր:
«Վաճառքի   ենք  հանում  նաև   մեղրով  ընդեղեն, որն   իր  մեջ  պարունակում  է   չրեր  և  կտավատի, դդմի, արևածաղկի  և  այլ  սերմեր: Այն  ունի    օգտակար  մի  շարք  հատկանիշներ: Ընդեղենով մեղրն առնելու  ժամանակ  սպառողներին, որպես  նվեր     տրվում  է  գդալ  և  թեյ:   Մենք  ԱՀ-ում  և  ՀՀ-ում   մասնակցում  ենք  տարբեր  փառատոնների,  որը   արտադրանքը  ճանաչելի  է  դարձնում»,-մասնավորապես  ասել է  Վ.  Միրզախանյանը:
ԱՀ   գյուղատնտեսության  նախարար  Ժիրայր  Միրզոյանն  էլ  ասել  է, որ  Արցախում    2018  թվականի  տվյալներով   մեղվաընտանիքների քանակը կազմում էր շուրջ 26  հազար, և  արտադրվում էր տարեկան մոտ 268 տոննա  մեղր. այդ   թիվը  տարեցտարի  ավելանում  է: 
Ըստ  Ժ.  Միրզոյանի՝  վերջին տարիներին Արցախում մեղվապահությունն զգալի առաջընթաց է արձանագրել: Արցախը  մեղրով  ինքնաբավ  է:
«ԱՀ  գյուղատնտեսության   նախարարությունը   մեղվաբույծների  համար    պարբերաբար  կազմակերպում  է   դասընթացներ, ինչպես  նաև  ՀՀ  և  ԱՀ   մեղվաբույծների   հանդիպում, որոնք  էլ  ավելի  են  խթանում   մեղվաբուծության   զարգացմանը: Ունենք  նաև  ծրագիր, ըստ  որի   պահեստազորային    սպաներին, ովքեր  ցանկություն  ունեն   զբաղվելու  մեղվապահությամբ,   անվճար    հիմունքներով  տրամադրում ենք  մեղվափեթակներ. ծրագիրը  լինելու  է  շարունակական»,- ավելացրել է նախարարը:

ԱՀ  մշակույթի, երիտասարդության  հարցերի և զբոսաշրջության   նախարար  Լեռնիկ   Հովհաննիսյանը  նշել է, որ   իրենց  կառույցը     մշակութային     միջոցառումների  կազմակերպման   մասով    աջակցել  է   փառատոնի  կայացմանը:

Ըստ  նախարարի՝    միջոցառումը  հնարավորություն  կտա, որպեսզի   Շահումյանի   շրջանի  կարողություններն     ի  ցույց   դրվեն, ինչպես  նաև  ապահովեն  զբոսաշրջության  մեծ  հոսք, որն  էլ   կբերի  տնտեսական  զարգացման:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -40-: 

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search