Artsakhpress

Հասարակական

Մահացել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Խաչիկ Մանուկյանը

Երեկ` սեպտեմբերի 13-ին, 60 տարեկան հասակում մահացել է նախկին պատգամավոր, գործարար Խաչիկ Մանուկյանը:

Մահացել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Խաչիկ Մանուկյանը

Մահացել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Խաչիկ Մանուկյանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին NEWS.am-ին հայտնել է նրա հայրենի գյուղի` Մաստարայի գյուղապետ Սարգիս Ավետիսյանը:
Նա նշեց, որ Խաչիկ Մանուկյանը մահացել է թոքերի քաղցկեղից: Վերջին տարիներին բուժումներ է ստացել Գերմիանիայում, Վրաստանում եւ Հայաստանում:
Նախկին պատգամավորի հեգեհանգստյան արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 16-ին, իսկ թաղման արարողությունը սեպտեմբերի 17-ին:
Հիշեցնենք, որ Մանուկյանն եղել է պատգամավոր 2003-2007 և 2007-2012 թվականներին և ընտրվել էր մեծամասնական ընտրակարգով: Մանուկյանն ընտրվել էր նաև 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր «Ծառուկյան» դաշինքից, սակայն վայր է դրել իր մանդատը:
Նշենք, որ Մանուկյանը 1993թ-ից «Մաքս գրուպ» կոնցեռնի նախագահն էր, որի մեջ էր մտնում նաև Լուսակերտի թռչնաֆաբրիկան:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -32-:

     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Լուսանկարներ. ՀՀ ԶՈւ-երը խոցել են հայկական դիրքերը գրոհող ադրբեջանական «ՈՒԱԶ»-ը. Banakinfo

Պարետի որոշմամբ խստացվել են Արցախ մուտք գործելու պահանջները

Ճանապարհատրանսպորտային պատահար Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի 8-րդ կիլոմետրին. կան տուժածներ

Ստեփանակերտում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի նոր օջախ

Ստեփանակերտում և Մարտակերտում հայտնաբերվել են կորոնավիրուսային վարակի նոր օջախներ

Առողջապահության ոլորտում անվճար առաջին ծրագրերը կյանքի են կոչվում. նախագահ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել

Հանրապետությունում արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է մինչև 2020 թ. օգոստոսի 12-ը

Արայիկ Հարությունյանը հաշմանդամության կարգի տրամադրման խնդիրներին նվիրված խորհրդակցություն է անցկացրել

Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսով հիվանդացության 5 նոր դեպք

Search