Artsakhpress

Միջազգային

ԱՄՆ վերաքննիչ դատարանը վերսկսել է Սահմանադրությունը խախտելու համար Թրամփի դեմ դատական հայցի քննումը

ԱՄՆ վերաքննիչ դատարանը որոշել է վերսկսել դատական հայցի քննումը, որով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրվում է Սահմանադրությունը խախտելու համար, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

ԱՄՆ վերաքննիչ դատարանը վերսկսել է Սահմանադրությունը խախտելու համար Թրամփի դեմ դատական հայցի քննումը

ԱՄՆ վերաքննիչ դատարանը վերսկսել է Սահմանադրությունը խախտելու համար Թրամփի դեմ դատական հայցի քննումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հայցվորների պնդմամբ՝ ԱՄՆ նախագահը խախտել է Սահմանադրությունը՝ շահույթ վաստակելով իր հյուրանոցներից, հանգստավայրերից և ռեստորաններից օգտվող օտարերկրյա և ամերիկացի պաշտոնյաների շնորհիվ, ինչը նախագահին դարձնում է խոցելի արտաքին ազդեցությունից:
Աղբյուրը նշում է, որ ԱՄՆ սահմանադրությունն արգելում է առանց Կոնգրեսի համաձայնության օտարերկրյա կառավարություններից նվերներ կամ վճարումներ ստանալը:
Հաղորդվում է նաև, որ վերաքննիչ դատարանը չեղարկել է ստորին ատյանի դատարանի վճիռը, որը մերժել էր հայցը, քանի որ հայցվորները չէին կարողացել ապացուցել, որ տուժել են Թրամփի գործողություններից:
Ավելի վաղ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում հայտարարել էին հետաքննություն սկսելու մասին՝ կապված այն հրապարակումների հետ, համաձայն որոնց նախագահ Դոնալդ Թրամփը և նրա փաստաբան Ռուդի Ջուլիանին փորձել են ազդել Ուկրաինայի կառավարության վրա:
Խորհրդարանականների կարծիքով ՝ ենթադրյալ մանիպուլյացիայի նպատակը քաղաքական ընդդիմախոսին՝ Ջո Բայդենին վարկաբեկելն է։
Հետաքննության մասին լուրերի ֆոնին մամուլում մի շարք տեղեկությունն էին հայտնվել առ այն, որ Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջուլիանին, որը Թրամփի իրավական հարցերով խորհրդատուն է, ճնշում է գործադրում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վրա, որպեսզի բացվի հանրապետականների հայցերի քննությունն առ այն, որ Ջո Բայդենն անարդարությունների է դիմել որդուն՝ Հանթերին գործարար հարաբերություններում օգնելու համար։
Աղբյուրի հաղորդմամբ՝  Ջուլիանին այս գործով կապ է պահպանում Կիևի դատախազների հետ, որոնք նշանակվել էին Զելենսկու նախորդների կողմից։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -21-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Հակառակորդը մարտի է նետում վերջին ռեզերվները. ԼՂ ողջ հարավով մարտական գործողություններ են ընթանում

Ադրբեջանի զինված ուժերն Արցախի դեմ սանձազերծած լայնածավալ...

Երեք շաբաթում մեր հայրենակիցները աշխարհի 60 երկրներից Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին 4.5 միլիոն դոլար են նվիրաբերել․ ՊՆ մամուլի խոսնակ

Երեք շաբաթում մեր հայրենակիցները աշխարհի 60 երկրներից Զինծառայողների...

Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի հյուսիսային և հարավային ուղղություններում. Արցախի ՊՆ

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության...

Արցախի ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները հարավային ուղղությամբ խոցել են հակառակորդի ինքնաթիռ․ իրավիճակը հարաբերական կայուն-լարված է․ ՊՆ մամուլի խոսնակ

Արցախի ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները հարավային ուղղությամբ...

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը ԼՂ հակամարտության գոտու արևելյան ռազմաճակատում ցուցադրել է ադրբեջանական զինուժի կորուստները (տեսանյութ)

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողները

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հայտնել են, որ պատրաստ են հանդիպել

ՊԲ-ն հրապարակել է ևս 29 զոհի անուն

Դմիտրի Պեսկովը նշել է Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայման պայմանը

Արցախի ՊԲ-ն հրապարակել է զոհված զինծառայողների անուններ

«Ադրբեջանական բանակն այնտեղ էր, բայց նրանք չէին կռվում. նրանք մեզնից 200 մ հեռավորության վրա էին»․ ԼՂ-ում պատերազմած վարձկանը մանրամասներ է պատմել

Թուրք-ուկրաինական անօդաչուները պատրաստում են Լեռնային Ղարաբաղում, Ղրիմում և Դոնբասում պատերազմների համար. Независимая газета

Պուտինն անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է իրավիճակը ԼՂ հակամարտության գոտում

Search