Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարների մասնակցությամբ գագաթնաժողովը՝ սիրիական Իդլիբում տիրող իրավիճակը և ներգաղթյալների խնդիրները քննարկելու համար:
Էրդողանը պատրաստ է Սիրիայի հարցով գագաթնաժողով անցկացնել Պուտինի, Մերկելի և Մակրոնի հետ
Նուր Սուլթանում կայացած բանակցություններից հետո Իդլիբում օգոստոսի 2-ին ուժի մեջ է մտել հրադադարի ռեժիմը: Սիրիայի զինված ուժերի հրամանատարությունը հայտարարել էր, որ դադարեցնում է մարտական գործողությունները, եթե Թուրքիան կատարի իր պարտավորությունները՝ 2018-ին Սոչիում ձեռք բերված ռուս-թուրքական համաձայնության շրջանակներում: Առանցքային կետը հանդիսանում է ծանր և միջին սպառազինման՝ 20 կմ-ով հեռացումը Իդլիբի ապառազմականացված գուտուց: