Artsakhpress

Միջազգային

«Մոդենայի հնագույն սիրեկանները» տղամարդիկ էին

2009 թվականին Իտալիայի հնագույն դամբարանում, մեկ գերեզմանի մեջ թաղված կմախքները պատկանել են երկու տղամարդու, պարզել են հետազոտողները։

«Մոդենայի հնագույն սիրեկանները» տղամարդիկ էին

«Մոդենայի հնագույն սիրեկանները» տղամարդիկ էին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ավելի վաղ ընդունված էր կարծել, թե դրանք տղամարդու եւ կնոջ կմախքներ են, տեղեկացնում է News.am-ն։
Մարմինները հայտնաբերվել են իտալական Մոդենա քաղաքի պեղումների ժամանակ։ Դրանք, որոնք հայտնի են դարձել որպես «սիրեկաններ Մոդենայից», միմյանց ձեռք էին բռնել եւ նայում էին միմյանց։
Կմախքները վատ են պահպանվել, դրա համար էլ դրանց սեռական պատկանելությունը որոշել անմիջապես հնարավոր չի եղել։ Դա հաջողվել է արդի տեխնոլոգիաների շնորհիվ՝ ուսումնասիրելով ատամի էմալը։
Ինչպես պնդում են Բոլոնիայի համալսարանի գիտնականները, տղամարդիկ թաղվել են մեր թվականության IV եւ VI դարերի միջեւ ընկած ժամանակահատվածում։ Թե ինչ հարաբերությունների մեջ են եղել նրանք՝ հայտնի չէ, բայց թաղման ժամանակ ինչ-որ մեկը հատուկ մարմինները հենց այդ կերպ է դասավորել։
Հետազոտողների խմբի ղեկավար Ֆեդերիկո Լուլյին Rai հեռուստաընկերության հարցազրույցում ասել է, որ տղամարդիկ կարող էին եղբայրներ կամ զինվորներ լինել, որ զոհվել են միասին ճակատամարտում։
Սիրեկանների վարկածը շատ գիտնականներ սակավ հավանական են համարում, քանի որ այն ժամանակներում կրոնական սահմանափակումները թույլ չէին տալիս բացահայտ ցուցադրել միասեռական հարաբերությունները։
Գիտնականները պնդում են, որ այս բացահայտումը թույլ կտա ավելի լավ հասկանալ թաղման հնագույն արարողակարգերը։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -13-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Քո մասնագիտությամբ ու նվիրումով քանի կյանքեր պիտի փրկեիր, բայց ամեն ինչ մնաց կես ճանապարհին. Նախագահը ցավակցել է Սաթենիկ Սաֆարյանի հարազատներին

Նախագահ Հարությունյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր

Նախագահը նոր հրամանագրեր է ստորագրել

Նախագահ Արայիկ Հարությունյանը խոցել է 500 մետր հեռավորության նշանակետը (տեսանյութ)

Նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է 2020թ. ամառային զորակոչի եւ զորացրման հրամանագիրը

Հստակեցվել է բուհեր ընդունվելու կարգը. Լուսինե Ղարախանյանը հանդես է եկել առցանց ասուլիսով (Տեսանյութ)

ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնում ներկայացվել է Մհեր Աղաջանյանի թեկնածությունը

Սիրան Ավետիսյանը նշանակվել է Արցախի արդարադատության նախարար

Կորոնավիրուսի դեմ պայքարը նոր փուլ է մտնում. ԱՀ Նախագահը խոսել է հետագա անելիքներից (Տեսանյութ)

Search