Artsakhpress

Տնտեսական

Արցախ ներմուծված ապրանքների ծավալն օգոստոս ամսվա ընթացքում աճել է 10.2%-ով

Ընթացիկ տարվա օգոստոս ամսվա ընթացքում Արցախի տարածք են ներմուծվել 11.3 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ, որը 1 մլրդ դրամով կամ 10.2 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ցուցանիշը:

Արցախ ներմուծված ապրանքների ծավալն օգոստոս ամսվա ընթացքում աճել է 10.2%-ով

Արցախ ներմուծված ապրանքների ծավալն օգոստոս ամսվա ընթացքում աճել է 10.2%-ով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրին ԱՀ ֆինանսների նախարարությունից՝ մանրամասնելով, որ նույն ժամանակահատվածում արտահանվել են 10.7 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ:

Աղբյուրի հաղորդմամբ` ներմուծված ապրանքանյութական արժեքների 69.4 տոկոսը կամ 7.8 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքները ներմուծվել են Վարդենիս-Մարտակերտ ճանապարհահատվածով:
 
Արտահանված ապրանքանյութական արժեքների մասնաբաժնում ևս գերակշռել են Վարդենիս-Մարտակերտ ճանապարհահատվածով կատարված արտահանումները` կազմելով ընդհանուր արտահանման ծավալի 91.7 տոկոսը կամ 9.8 մլրդ դրամ:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -41-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԿՀՎ-ի (CIA) գաղտնազերծված հույժ գաղտնի զեկույցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ

Արցախը երբևիցե ՀՀ մարզ չի լինելու. Վիտալի Բալասանյան

Ադրբեջանում ցածրակարգ ֆլեշմոբի կազմակերպիչները Արցախի սահմաններին մոտենալու հնարավորություն չունեն․ Դավիթ Բաբայան

Վերջին օրերի իրադարձությունները կարծես թե փաստում են, որ մոտենում ենք ատելության սահմանագծին. Արշավիր Ղարամյան

Եթե Թուրքիային չկանգնեցնենք, կկրկնվի 1915 թ. Հայոց ցեղասպանությունը. Օսման Բայդեմիր

Գրիգորի Մարտիրոսյանը ներկայացրել է Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետին

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

Կայացել է «Վաղվա Արցախ» կուսակցության հիմնադիր համագումարը

Բախումներ Բաքվում. հարյուրից ավելի ձերբակալվածներ և վիրավորներ

Search