Artsakhpress

Միջազգային

Ռոհանին Մակրոնին. ԱՄՆ-ի հետ բանակցություններն անիմաստ են, քանի դեռ գործում են պատժամիջոցները

Իրանի եւ ԱՄՆ բանակցությունները տնտեսական պատժամիջոցների առկայության պայմաններում անիմաստ են։

Ռոհանին Մակրոնին. ԱՄՆ-ի հետ բանակցություններն անիմաստ են, քանի դեռ գործում են պատժամիջոցները

Ռոհանին Մակրոնին. ԱՄՆ-ի հետ բանակցություններն անիմաստ են, քանի դեռ գործում են պատժամիջոցները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ասել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին ֆրանսիացի պաշտոնակցի՝ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում, փոխանցում է news.am-ը:
Նա նշել է, որ ԱՄՆ-ը չի կատարում 2015 թվականի միջուկային համաձայնագրի իր պարտավորությունները դրանից դուրս գալուց հետո։ «Իրանի վարչակազմի, խորհրդարանի եւ ժողովրդի տեսակետից՝ քանի դեռ գործում են պատժամիջոցները, բանակցություններն ԱՄՆ-ի հետ անիմաստ են»,- ասել է նա։
Ռոհանին նշել է, որ Թեհրանը պատրաստ է վերադառնալ իր պարտականությունների կատարմանը համաձայնագրի շրջանակում, ինչպես նաեւ բանակցություններ սկսել միջազգային «վեցյակի» (Ռուսաստան, Չինաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա եւ Գերմանիա) հետ միայն պատժամիջոցները հանելու դեպքում։
Մակրոնն իր կողմից հղում է կատարել ԱՄՆ-ի հետ Իրանի վերաբերյալ իր կառավարության ինտենսիվ բանակցություններին եւ ասել, որ Փարիզը կշարունակի ջանքերը համաձայնագրի իրականացման եւ փոխըմբռնման հասնելու ուղղությամբ։
Իրանի եւ Ֆրանսիայի նախագահները պայմանավորվել են շարունակել այս հարցի շուրջ խորհրդակցությունները։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -45-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԱՄՆ-ից ժամանած բժիշկները Ստեփանակերտի բուժմիավորումներում կիրականացնեն հետազոտություններ և վիրահատություններ

Քաշաթաղում հայտնաբերել են հրազենային վնասվածքներով 27-ամյա երիտասարդի դի

Մանրամասներ Արագած լեռան վրա արջի հարձակման հետևանքով մահացած լեհ լեռնագնացի մասին. SHANTNEWS.am

Երևանի պետական բժշկական համալսարանում սովորում են 175 արցախցի ուսանողներ. Արմեն Մուրադյան

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Բացառիկ զորավարժություն, որին ներգրավված կլինեն ողջ երկիրն ու յուրաքանչյուրը․ ՀՀ ՊՆ

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Բակո Սահակյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն

Քարվաճառում առաջին անգամ կազմակերպվել է մեղրի փառատոն (լուսանկարներ)

Search