Artsakhpress

Միջազգային

Եվրախորհրդարանը պատրաստ է կրկին հետաձգել Brexit-ի գործընթացը

Եվրախորհրդարանն առաջարկում է կրկին հետաձգել Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ժամկետները։

Եվրախորհրդարանը պատրաստ է կրկին հետաձգել Brexit-ի գործընթացը

Եվրախորհրդարանը պատրաստ է կրկին հետաձգել Brexit-ի գործընթացը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի ղեկավար Դավիթ Սասոլին, փոխանցում է tert.am-ը:
Նրա խոսքով՝ Եվրախորհրդարանը համապատասխան բանաձև է մշակում։
«Բանաձևում նշված է լինելու, որ Եվրախորհրդարանը պատրաստ է հնարավոր հետաձգմանը, եթե դա կօգնի խուսափել առանց համաձայնագրի Եվրամիությունից դուրս գալուն կամ անհրաժեշտ է Մեծ Բրիտանիայում համընդհանուր ընտրություններ անցկացնելու համար»,- հայտնել է Եվրախորհրդարանի ղեկավարը։
Ընդ որում, Սասոլին ընդգծել է, որ Լոնդոնի և Բրյուսելի միջև համաձայնագիրն առանց «բեքստոպի» (Իռլանդիայի և Հյուսիսային Իռլանդիայի միջև սահմանի համար ապահովագրական պլան) մեխանիզմի անհնար է:
«Բանաձևը հստակ ահազանգ կլինի առ այն, որ համաձայնագիրն անհնար է առանց «բեքստոպի»։ Սա Եվրահանձնաժողովի, ԵՄ ինստիտուտների, այդ թվում՝ Եվրախորհրդարանի դիրքորոշումն է, որը վերջնական է։ Մենք ցանկանում ենք համաձայնագիր, բայց նաև հասկանում ենք, որ այն չի կարող լինել առանց «բեքստոպի»»,- ընդգծել է Սասոլին։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -44-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մակրոնի հրահանգով կարգելվի թուրք իմամների մուտքը Ֆրանսիա

Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատար

Հանրապետությունում դադարեցվել են հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների պարապմունքները

Դժբախտ պատահար Մարտակերտի շրջանում. ավտոմեքենան գլորվել է ձորը

Ստեփանակերտի որոշ դեղատներում խախտումներ են արձանագրվել

Հանրապետության որոշ դպրոցներում դադարեցվել են դասերը

Կորոնավիրուսային թոքաբորբը, որպես կանոն, բարդություններ չի առաջացնում. չինացի ակադեմիկոս

Իրանը հայտնել Է կորոնավիրուսով վարակման երեք նոր դեպքի մասին

Չինաստանում նշել են, թե որքան է տևում նոր կորոնավիրուսի գաղտնի շրջանը

Search