Artsakhpress

Միջազգային

ԵՄ-ն երկարացրել է Ռուսաստանի դեմ անհատական պատժամիջոցները

Եվրամիությունը երկարացրել է Ռուսաստանի դեմ անհատական պատժամիջոցների ռեժիմը:

ԵՄ-ն երկարացրել է Ռուսաստանի դեմ անհատական պատժամիջոցները

ԵՄ-ն երկարացրել է Ռուսաստանի դեմ անհատական պատժամիջոցները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին նշված է ԵՄ Խորհրդի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, փոխանցում է news.am-ը:
Ռուսաստանում եւ Ուկրաինայում 170 ֆիզիկական եւ 44 իրավաբանական անձանց դեմ Սահմանափակող միջոցառումները երկարացված են մինչեւ 2020 թվականի մարտի 15-ը: Բրյուսելը նրանց մեղադրում է Ուկրաինայի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության սասանման մեջ:
Պատժամիջոցներն առաջին անգամ սահմանվել են 2014 թվականի մարտին եւ այդ ժամանակից սկսած պարբերաբար կես տարով երկարացվում են: Սահմանափակումները նախատեսում են ակտիվների սառեցում եւ ԵՄ տարածք մուտքի արգելք:
Եվրամիության Խորհուրդը հունիսին Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները երկարացրել էր մինչեւ 2020 թվականի հունվարի 31-ը: Սահմանափակումներն ուղղված են ֆինանսական, էներգետիկ եւ պաշտպանական հատվածներին: ԵՄ այս որոշումը ՌԴ ԱԳՆ-ն անվանել է ոչ կառուցողական խաղեր:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -37-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում ստեղծվել է նոր կուսակցություն. կայացել է հիմնադիր համագումարը

Խաչմաչի և Կարմիր գյուղի նորածինների 7 ընտանիքներ 1000-ական ԱՄՆ դոլլար դրամական աջակցություն են ստացել բարերարից

Արցախի նախկին վարչապետն արձագանքել է Նիկոլ Փաշինյանին

Արցախի քաղաքացի հանդիսացող վարորդների վրա բալային համակարգն առայժմ չի կիրառվի

Կամո Վարդանյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ

Այսօր Կրկժանի ազատագրման 28-ամյակն է. պարգևատրվել են մի խումբ ազատամարտիկներ

Ռուսաստանում կինն ընկել է 9-րդ հարկից, վեր է կացել եւ գնացել. տեսանյութ

Թուրքիայում ուժեղ երկրաշարժի տեսանյութը հայտնվել է համացանցում

Նախագահի խորհրդականը` զինծառայողների՝ հեռախոս ունենալու և օգտագործելու կարգի մասին

Search