Artsakhpress

Քաղաքական

Ֆրանսիայի խորհրդարանի խոսնակի դեմ մեղադրանք է առաջադրվել. Parisien

Ֆրանսիայի Լիլ քաղաքի երեք քննիչ-դատավորներ Ֆրանսիայի Ազգային ժողովի (ստորին պալատ) խոսնակ Ռիշար Ֆերրանի դեմ ապօրինի հարստացման մեղադրանք են առաջադրել

Ֆրանսիայի խորհրդարանի խոսնակի դեմ մեղադրանք է առաջադրվել. Parisien

Ֆրանսիայի խորհրդարանի խոսնակի դեմ մեղադրանք է առաջադրվել. Parisien
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ավելի վաղ BFMTV հեռուստաալիքը հայտնել էր, որ Ֆերրանը ֆինանսական անօրինական գործարքների առնչությամբ ցուցմունք է տալիս: Գործը կապված է ապահովագրական գործակալների հետ գաղտնի ֆինանսական կապեր ունենալու հետ, ինչն էլ հետագայում դարձել է Ֆերրանի՝ տարածքային ամբողջականության նախարարի պաշտոնը լքելու պատճառ, հայտնում է Tert.am-ը:
Պարբերականը նշում է, որ ցուցմունքներ տալու գործընթացը տևել է ավելի քան 13 ժամ:
Գործի առնչությամբ Ֆերրանը հայտարարել է, որ լի է վճռականությամբ և շարունակելու է իրականացնել գործընկերների և ընտրողների կողմից իրեն վերապահված առաքելությունը: Այսպիսով՝ Ֆերրանը չի պատրաստավում հեռանալ պաշտոնից. ավելին` խոսնակը հայտնել է, որ դատական գործընթացի արդյունքների հետ կապված բոլորովին անհանգստություն չունի:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -17-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Խոշոր ավտովթար Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին

Սեպտեմբերի 1-ից բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. Նախագահ Հարությունյանը «Վերջին զանգի» առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Արցախի նորընտիր նախագահն աշխատանքի է գնալու էլեկտրամոբիլով

Նախագահի նոր նշանակումները. Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

«Ֆլեշ» ընկերությունն Արցախում նվազեցրել է բենզինի տեսականու և դիզվառելիքի գները

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Նախագահ Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է արել

Search