Artsakhpress

Քաղաքական

ԱՀ ԱԳՆ ղեկավարն ընդունել է ֆրանսիացի խորհրդարանականների պատվիրակությանը

Սեպտեմբերի 11-ին Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի և Սենատի պատգամավորների պատվիրակությանը` Ֆրանսիա – Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Գի Տեսիեի գլխավորությամբ։

ԱՀ ԱԳՆ ղեկավարն ընդունել է ֆրանսիացի խորհրդարանականների պատվիրակությանը

ԱՀ ԱԳՆ ղեկավարն ընդունել է ֆրանսիացի խորհրդարանականների պատվիրակությանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին  հայտնում են Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի բաժնից։
 
ԱԳՆ ղեկավարը ողջունել է ֆրանսիացի խորհրդարանականներին և կարևորել նրանց այցը՝  Արցախում առկա իրավիճակին ծանոթանալու, ինչպես նաև երկու ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացման տեսանկյունից։
 
Մասիս Մայիլյանն անդրադարձ է կատարել Արցախում պետականաշինության գործընթացին և տեղի ունեցող ժողովրդավարական զարգացումներին, մասնավորապես, վերջերս կայացած ՏԻՄ ընտրություններին։ ԱԳ նախարարն ընդգծել է, որ դրանք Արցախում ժողովրդավարական արժեքների հիման վրա հանրային կյանքի կազմակերպման գործընթացի հերթական դրսևորումն են։
 
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերություններում ունեցած ձեռքբերումներին, մարտահրավերներին և դրանց դիմակայելու հնարավորություններին։ Կողմերը նշել են Արցախի միջազգային կապերի զարգացման անհրաժեշտությունը և նրա բնակիչների հիմնարար իրավունքների և ազատությունների անխոչընդոտ իրացման կարևորությունը։
 
Մասիս Մայիլյանն ընդգծել է երկու երկրների միջև խորհրդարանական դիվանագիտության և ապակենտրոնացված համագործակցության զարգացման ուղղությամբ ջանքերը կրկնապատկելու անհրաժեշտությունը։ Այս համատեքստում ԱԳՆ ղեկավարը կարևորել է Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի առանցքային դերը։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -51-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ժամը 20:00-ից դադարեցվելու է մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի աշխատանքը

Մասիս Մայիլյանը ընդունեց իր պարտությունը

Դուք իրականությունից հեռու եք այնքանով, որքանով իմ մասին Ձեզ տեղեկություն տրամադրողները. Սամվել Կարապետյանի արձագանքը

Համապետական ընտրություններին մասնակցել են ընտրողների 72,7%-ը. ԿԸՀ նախագահ

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մենք չենք պաշտպանի թեկնածուներից որևէ մեկին. Վիտալի Բալասանյան

Ստեփանակերտում արձանագրվել է 9 ապրանքատեսակների միջին գների փոփոխություն. Տեղեկատվական շտաբ

Արցախում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Առայսօր կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել. կա 2 մեկուսացված քաղաքացի. Տեղեկատվական շտաբ

Զինծառայող է մահացել

Search