Artsakhpress

Միջազգային

Աբխազիայի Գերագույն դատարանը կդիտարկի ընտրությունների արդյունքների չեղարկման մասին հայցը

Աբխազիայի Գերագույն դատարանը 10 օրվա ընթացքում կդիտարկի ընտրությունների արդյունքների չեղարկման մասին ընտրությունների երկրորդ փուլում պարտություն կրած ընդդիմադիր Ալխաս Կվիցինիայի հայցը:

Աբխազիայի Գերագույն դատարանը կդիտարկի ընտրությունների արդյունքների չեղարկման մասին հայցը

Աբխազիայի Գերագույն դատարանը կդիտարկի ընտրությունների արդյունքների չեղարկման մասին հայցը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: NEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
 «Գերագույն դատարան բողոք է ներկայացվել, որը կդիտարկվի 10 օրվա ընթացքում»,- հայտնել է դատարանի մամուլի քարտուղարը: Նրա խոսքով՝ հայցի դիտարկման ընթացակարգի մասին կհայտնի դատարանի պաշտոնական կայքը:
Աբխազիայի նախագահական ընտրությունների մասին օրենքի համաձայն՝ ընտրությունների արդյունքների մասին ԿԸՀ որոշումը կարող է բողոքարկվել Գերագույն դատարանում որոշման ընդունման պահից 3-օրյա ժամկետում: Դատարանը որոշում է կայացնում բողոքի ներկայացման պահից 10-օրյա ժամկետում:
ԿԸՀ վերջնական տվյալների համաձայն՝ գործող նախագահ Ռաուլ Հաջիբան ընտրությունների երկրորդ փուլում հավաքել է ձայների 47,39%-ը, իսկ Կվիցինիան՝ 46,17%-ը, տարբերությունը կազմել է 1027 ձայն:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -50-:

     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search