Միջադեպ միջազգային գիտաժողովում. վրացի պաշտոնյան վիճել է ամերիկացի դիվանագետի հետ
Նշենք, որ միջադեպը տեղի է ունեցել Թբիլիսիում անցկացվող 5-րդ միջազգային Now What? («Հիմա ի՞նչ») գիտաժողովի ժամանակ, որի կազմակերպիչներն էին Տնտեսական քաղաքականության հետազոտությունների կենտրոնն ու Մակ-Քեյնի ինստիտուտը:
Իրմա Ինաշվիլին պահանջել է ելույթ ունենալ գիտաժողովին փոխխոսնակի պաշտոնում, թեև անձամբ հրավեր չէր ստացել: Ելույթի իրավունք չստանալով` նա սկանդալ էր բարձրացրել դահլիճում: Նրան էր մոտեցել Մակ-Քեյնի ինստիտուտի ներկայացուցիչ Դեյվիդ Կրամերն ու խնդրել անկոչ հյուրին հեռանալ դահլիճից, ինչից հետո նրանց միջև վիճաբանություն էր սկսվել:
Նշենք, որ Իրմա Ինաշվիլին ռուսամետ «Հայրենասերների դաշինք» կուսակցության անդամ է:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -48-: