Artsakhpress

Հասարակական

Մեկնարկել է ՀՀ ՄԻՊ նոր ազգային ռազմավարության տեսլականի և 2020-2022 թթ. գործողությունների ծրագրի հանրային քննարկումների շարքը

Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանի գլխավորությամբ այսօր մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպանության նոր ազգային ռազմավարության տեսլականի և դրանից բխող գործողությունների ծրագրի մշակմանն ուղղված պանելային քննարկումների շարքը:

Մեկնարկել է ՀՀ ՄԻՊ նոր ազգային ռազմավարության տեսլականի և 2020-2022 թթ. գործողությունների ծրագրի հանրային քննարկումների շարքը

Մեկնարկել է ՀՀ ՄԻՊ նոր ազգային ռազմավարության տեսլականի և 2020-2022 թթ. գործողությունների ծրագրի հանրային քննարկումների շարքը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Քննարկումը կազմակերպվել էր Արդարադատության նախարարության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Եվրոպական միության հետ սերտ համագործակցությամբ: Քննարկմանը մասնակցել են օրենսդիր և դատական իշխանությունների, պետական ու հասարակական կազմակերպությունների շուրջ երեք տասնյակ ներկայացուցիչներ:
Փոխնախարար Գրիգորյանը բացման իր խոսքում, ողջունելով քննարկման մասնակիցներին, տեղեկացրել է, որ քննարկման նախաձեռնումը բխում է Կառավարության 2019-2023 թվականների գործունեության ծրագրից և նպատակ ունի հավաքագրելու մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա հիմնական խնդիրներն ու համատեղ ջանքերով ուղենշել հաջորդող երեք տարիների առաջնահերթությունները, որոնք կարտացոլվեն Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և դրանից բխող 2020-2022 թթ. գործողությունների ծրագրում:
Պանելային առաջին քննարկման օրակարգային հարցերն առնչվել են կյանքի իրավունքին և խոշտանգումների արգելքին, դատական պաշտպանությանը և արդար դատաքննության իրավունքներին:
Փոխնախարարը մասնակիցներին հորդորել է ակտիվորեն ներգրավվել քննարկումներում՝ վստահեցնելով, որ քննարկման ընթացքում բարձրացված խնդիրներն արձանագրվելու են ռազմավարության մշակման հետագա աշխատանքներում օգտագործելու նպատակով:
Հաջորդիվ տեղի է ունեցել մասնակիցների միջև շահագրգիռ քննարկումը: 
Քննարկումների շարքի երկրորդ հանդիպումը կկայան սեպտեմբերի 13-ին՝ ներառելով հավասար հնարավորությունների ապահովում (բոլորի՝ օրենքի առջև հավասարություն, խտրականության բացառում, խոցելի խմբերի պաշտպանություն) օրակարգային հարցերը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -46-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 12 թեկնածու

Սամվել Բաբայանի գրասենյակը կեղծ հայտարարություն է տարածել. պարզաբանում

Արցախում երկու զինծառայող է զոհվել

Ստեփանակերտում կկառուցվի նոր, իր չափերով գուցե ամենամեծ բնակելի թաղամասը. Արայիկ Հարությունյան

Համապետական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 14 նախագահի թեկնածու, 2 կուսակցությունների դաշինք և 10 կուսակցություն

Պայմանագրային զինծառայող է զոհվել

Ստեփանակերտ-Երևան երկկողմանի ճանապարհները փակ են. ԱԻՊԾ

Կասպից ծովն առափնյա հատվածներում կարմրել է

Արցախցի երիտասարդին անհրաժեշտ է ֆինանսական աջակցություն բուժման ծախսերը հոգալու համար

Search