Artsakhpress

Տնտեսական

ԵԱՏՄ երկրներում աշխատանքի որոնման միասնական համակարգ կթողարկվի մինչեւ 2020թ. վերջ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհուրդը հավանություն է տվել ԵԱՏՄ անդամ պետություններում (Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան եւ Ռուսաստան) աշխատանքի որոնման միասնական համակարգի նախագծին:

ԵԱՏՄ երկրներում աշխատանքի որոնման միասնական համակարգ կթողարկվի մինչեւ 2020թ. վերջ

ԵԱՏՄ երկրներում աշխատանքի որոնման միասնական համակարգ կթողարկվի մինչեւ 2020թ. վերջ
 ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Նախագծի հիմնական գաղափարը որոնման համակարգի ստեղծումն է, որը ցանկացած քաղաքացու կամ գործատուի թույլ կտա թափուր աշխատատեղեր կամ ռեզյումեներ որոնել ԵԱՏՄ բոլոր երկրներում: Նախագիծը ծրագրվում է իրականացնել մինչեւ 2020թ. վերջ»,- հայտնում է ԵՏՀ-ն:
Նախագծի իրականացման համար ներգրավվել են ԵԱՏՄ 5 երկրների ազգային հարթակներ: Որոնողական համակարգը թույլ կտա հասանելիություն ստանալ ազատ աշխատատեղերի եւ աշխատանք փնտրողների մասին տեղեկություններին:
«Արդյունքում համակարգից օգտվողներին՝ աշխատանք փնտրողներին եւ գործատուներին, հնարավորություն կտրվի ընտրել միության մեկ կամ մի քանի երկիր, որոնց տարածքներում անհրաժեշտ է աշխատանք փնտրել կամ անձնակազմ հավաքել, ձեւավորել ազգային տեղեկատվական համակարգերի ունիվերսալ որոնողական հարցում, հասանելիություն ստանալ աշխատատեղերի եւ ռեզյումեների մասին ինֆորմացիային, ինչպես նաեւ ինտերակտիվ փոխգործակցության հնարավորություն ստանալ»,- հստակեցնում է ԵՏՀ-ն:   
Համակարգը կօգնի ընդհանուր աշխատաշուկա ստեղծել, արագացնել աշխատուժի ազատ տեղաշարժի ընթացակարգը: Նախնական հաշվարկների համաձայն՝ մեկ տարվա ընթացքում դիմումների թիվը կկազմի առնվազն 1 մլն, իսկ աշխատատեղերի եւ գործատուների կողմից հրավերների մասին արձագանքների թիվը՝ համապատասխանաբար առնվազն 100 հազար եւ առնվազն 10 հազար: 
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -43-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԱՄՆ-ից ժամանած բժիշկները Ստեփանակերտի բուժմիավորումներում կիրականացնեն հետազոտություններ և վիրահատություններ

Քաշաթաղում հայտնաբերել են հրազենային վնասվածքներով 27-ամյա երիտասարդի դի

Մանրամասներ Արագած լեռան վրա արջի հարձակման հետևանքով մահացած լեհ լեռնագնացի մասին. SHANTNEWS.am

Երևանի պետական բժշկական համալսարանում սովորում են 175 արցախցի ուսանողներ. Արմեն Մուրադյան

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Բացառիկ զորավարժություն, որին ներգրավված կլինեն ողջ երկիրն ու յուրաքանչյուրը․ ՀՀ ՊՆ

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Վանեցյանն անդրադարձել է իր հրաժարականին և հետագա անելիքներին

Բակո Սահակյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն

Search