Artsakhpress

Հասարակական

Նարինե Աղաբալյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանականներին

Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանն այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ԱՀ ԿԳՍ նախարարությունում ընդունել է եռօրյա աշխատանքային այցով Արցախում գտնվող Ֆրանսիայի խորհրդարանականների պատվիրակությանը:

Նարինե Աղաբալյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանականներին

Նարինե Աղաբալյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանականներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հանդիպմանը Նարինե Աղաբալյանը ողջունել է Ֆրանսիայի խորհրդարանականներին և շնորհակալություն հայտնել այցելության համար:
«Ուրախ ենք տեսնել  մեր վաղեմի  ֆրանսիացի բարեկամներին և ձեռք բերել նոր բարեկամներ: Շնորհակալ ենք այն բոլոր ֆրանսիացիներին, ովքեր անկախ քաղաքական պատճառներից ու մի շարք խոչընդոտներից շարունակում են մեզ հետ բարեկամություն անել: Վստահ եմ, որ այս բարեկամությունից միայն շահում ենք և ոչ ոք չի տուժում: Արցախաադրբեջանական  հակամարտությունը կարող է դարեր տևել, բայց  դա չպետք է խանգարի այստեղ ապրող մարդկանց՝ իրենց իրավունքները իրացնելու և օգտվելու այն ամենից, ինչ-որ ստեղծված է մարդկության համար: Դրա մեջ է մտնում նաև կրթության իրավունքը: Վաղը դուք այցելելու եք «Եզնիկ Մոզյան» արհեստագործական ուսումնարան, որը հենց Արցախ- Ֆրանսիա բարեկամության արդյունքն է: Այն մեր լավագույն ուսումնական հաստատությունն է, որին փորձում ենք հավասարեցնել մեր մասնագիտական ընդհանուր կրթությունը: Կարծում եմ հրաշալի է, որ Ֆրանսիայում ապրող մարդիկ նպաստում են, որպեսզի Արցախում պատրաստվեն ոչ թե քանդողներ, այլ կառուցողներ: Ցանկանում ենք մեր մյուս մասնագիտական հաստատությունները բարձրացնել այդ աստիճանի, որովհետև իսկապես տեսնում ենք ուսումնարանի տարեցտարի բարելավվող արդյունքները: Այս համագործակցությունն ու այցելությունը մեզ համար կարևոր է նաև նրանով, որ այստեղ ապրող մարդիկ իրենց մեկուսացված չզգան աշխարհից: Թեև Հայաստանի միջոցով արցախցին կարողանում է կապվել աշխարհի հետ, բայց այն արգելքները, որ դրված են տարբեր երկրների հետ Արցախի համագործակցության վրա, լուրջ խնդիրներ են ստեղծում մեր ժողովրդի համար: Ես կարծում եմ, որ բարձրագույն կրթության մեջ համագործակցությունն ավելի դժվար կլինի իրականացնել, քան միջին մասնագիտական մակարդակում, որովհետև բարձրագույն կրթության մեր փաստաթղթերը ցավոք սրտի չեն  ճանաչվում Եվրոպայում և անգամ փոխանակման ծրագրեր չենք կարողանում ներկայացնել: Եթե եվրոպական որևէ համալսարանում մեր ուսանողները ցանկանում են սովորել և այդ համալսարանը  պատրաստ է լինում ընդունել նրանց, մենք ստիպված ուսանողներին տեղափոխում ենք Հայաստանի որևէ համալսարան: Այսինքն ստեղծվում է շատ հակասական իրավիճակ, որովհետև այնտեղ դեմ են ոչ թե մեր երեխաներին, այլ դեմ են, որ մեր երեխաները հանդես գան որպես Արցախի ուսանողներ: Մենք շատ բան ունենք ընդօրինակելու, բայց և ունենք ցույց տալու և ներկայացնելու: Մենք ոչ միայն խաղաղության կողմնակիցն ենք, այլև ինքներս ամեն-ինչ անում ենք խաղաղության համար»,-մասնավորապես ասել է Ն. Աղաբալյանը:
Հանդիպմանը քննարկվել են մի շարք հարցեր ու խնդիրներ:Ֆրանսիայի խորհրդարանականների պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության համար և վստահություն հայտնել, որ համագործակցությունը կունենա իր դրական արդյունքները:
Հանդիպման վերջում Նարինե Աղաբալյանը խորհրդանշական նվերներ է հանձնել պատվիրակության անդամներին և նրանց կողմից նույնպես ստացել հուշանվեր:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -38-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԱՄՆ-ից ժամանած բժիշկները Ստեփանակերտի բուժմիավորումներում կիրականացնեն հետազոտություններ և վիրահատություններ

Ընտրախախտումների վերաբերյալ նոր հաղորդումներ են ստացվել

Քաշաթաղում հայտնաբերել են հրազենային վնասվածքներով 27-ամյա երիտասարդի դի

Մանրամասներ Արագած լեռան վրա արջի հարձակման հետևանքով մահացած լեհ լեռնագնացի մասին. SHANTNEWS.am

Երևանի պետական բժշկական համալսարանում սովորում են 175 արցախցի ուսանողներ. Արմեն Մուրադյան

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Հայաստանում գրանցված երկրաշարժի էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ

Բացառիկ զորավարժություն, որին ներգրավված կլինեն ողջ երկիրն ու յուրաքանչյուրը․ ՀՀ ՊՆ

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Search