Artsakhpress

Քաղաքական

Արցախը պայքարի և դիմադրության օրինակ է. Վալերի Բուայե

Մեծ պատիվ է լինել Արցախում, քանի որ արցախցիները ժողովրդավարության օրինակ են ծառայում երկրագնդի այս տարածաշրջանում ապրող մարդկանց համար:

Արցախը պայքարի և դիմադրության օրինակ է. Վալերի Բուայե

Արցախը պայքարի և դիմադրության օրինակ է. Վալերի Բուայե
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` այս մասին այսօր Խորհրդարանում կայացած հանդիպմանն ասել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, «Ֆրանսիա-Արցախ» Բարեկամության շրջանակի հիմնադիր անդամ Վալերի Բուայեն:
Նրա խոսքով` Արցախը պայքարի և դիմադրության օրինակ է իրենց համար: «Այս ամենը ցույց է տալիս, որ արցախցիները երբեք չեն թուլացրել իրենց պայքարը և միշտ ցանկացել են մնալ իրենց համոզմունքներին ու ավանդույթներին հավատարիմ: Արցախում ներկա պատվիրակության անդամների հետ միասին մենք պետք է Ֆրանսիայում պատմենք հակամարտության մասին, որը ցավոք մոռացվում է աշխարհի կողմից: Հակամարտության համար պետք է գտնվի լուծում, որը կապահովի ազատություն Արցախի ժողովրդի համար: Վստահեցնում եմ, որ մենք վկայելու ենք այն, ինչ տեսնում ենք այս հողում: Հուսով եմ` մեր ներկայությունը խնդրի լուծման ճանապարհին ևս մեկ քայլ կլինի»,- ավելացրել է Վալերի Բուայեն:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -37-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search