Artsakhpress

Քաղաքական

Ազգային ժողովում տեղի է ունեցել Ֆրանսիայի խորհրդարանականների հետ հանդիպում

Արցախի Հանրապետության Ազգային ժողովում այսօր հյուրընկալել են Ֆրանսիայի խորհրդարանի պատվիրակությանը, որը եռօրյա աշխատանքային այցով գտնվում է Արցախում:

Ազգային ժողովում տեղի է ունեցել Ֆրանսիայի խորհրդարանականների հետ հանդիպում

Ազգային ժողովում տեղի է ունեցել  Ֆրանսիայի խորհրդարանականների հետ հանդիպում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` ներկաներին ողջունել է ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:
Նա նշել է, որ Արցախի խորհրդարանի արտաքին կապերի մեջ ֆրանսիական ուղղությունն ամենաակտիվն է, իսկ Բարեկամության շրջանակը` ամենակայացած ինստիտուցիոնալ կառույցը:
«Մենք ունենք բոլոր նախադրյալները համատեղ օրակարգն առաջ մղելու և համագործակցության շրջանակներն ընդլայնելու` երկուստեք ներգրավելով քաղաքական, հանրային ու հասարակական լայն խմբեր: Լինելով համամարդկային արժեքների օրրան` Ֆրանսիան շարունակում է առաջատար լինել մարդու իրավունքների ընդլայնման օրենսդրական նորարարությունների բնագավառում:
Այս առումով բարեկամ խորհրդարանականների այցը լավագույն հաստատումն է այն իրողության, որ ազատության, եղբայրության, հավասարության գաղափարներով առաջնորդվող երկրի համար ընկալելի է ազատության համար Արցախի ժողովրդի պայքարը, որի հիմքում ընկած է ազատությունը սիրելու և ամեն ինչից վեր դասելու գաղափարը: Մենք բարձր ենք գնահատում և կարևորում այն աշխատանքը, որն իրականացվում է  Ֆրանսիայում մեր գործընկերների կողմից` Արցախի մասին տեղեկատվություն ներկայացնելու և մեր ժողովրդի իրավունքների մասին բարձրաձայնելու ուղղությամբ»,- նշել է Ա. Ղուլյանը:
Իր հերթին «Ֆրանսիա-Արցախ» Բարեկամության շրջանակի նախագահ Գի Տեսիեն ասել է, որ պատվիրակության մեծամասնությունն առաջին անգամ է այցելում Արցախ:
«Սա ևս մեկ վկայությունն է այն ամենի, որ ֆրանսիացի խորհրդարանականներին հետաքրքրում է Արցախը: Մեզ դրդում է արցախցիների` ազատության հանդեպ ձգտումը: Յուրաքանչյուր խորհրդանական, ով առաջին անգամ է այցելում Արցախ, նպատակ ունի տեսնել այն զարգացումը, որ Արցախի Հանրապետությունը կարողացել է ապահովել: Եթե մենք ուզում ենք միմյանց հասկանալ, պետք է միմյանց ճանաչենք: Յուրաքնչյուր ոք, ով ցանկություն ունի Արցախի մասին խոսել, կարևոր է, որ այցելի և համոզվի այդ իրողության մասին»,- ավելացրել է Գի Տեսիեն:
«Ֆրանսիա-Արցախ» Բարեկամության շրջանակի նախագահը նշել է, որ տարբեր միջոցներ կան Ֆրանսիայում Արցախը ճանաչելի դարձնելու համար, և այդ ուղղությամբ տարում են աշխատանքներ:
Ֆրանսիայի սենատոր Պիեռ Ուզուլիասն էլ ասել է, որ ամենուր, որտեղ հայերը հաստատվում են, դառնում են ազատության և ժողովրդավարության համար պայքարող մարտիկներ:
«Բոլոր այն հայերը, որոնք մազապուրծ կարողացան հասնել Ֆրանսիա, անմիջապես ներգրավվեցին ֆրանսիական քաղաքականության մեջ` միևնույն ժամանակ հավատարիմ մնալով իրենց արմատներին: Ինչ վերաբերում է Արցախին, ապա պետք է նշեմ, որ ժողովուրդներն է, որ պետք է որոշեն իրենց ճակատագիրը, առանց արտաքին միջամտությունների և ժողովրդավար հիմունքներով»,- ավելացրել է Պիեռ Ուզուլիասը:
Հաջորդիվ ֆրանսիացի պատվիրակներն անդրադարձել են Արցախի ինքնորոշման իրավունքին, հետագա համագործակցությանը և մի շարք այլ հարցերի:
Հանդիպմանը ներկա էին ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, «Ֆրանսիա-Արցախ» Բարեկամության շրջանակի անդամներ, հյուրեր:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -35-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մոսկվայում հողին հանձնեցին լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանին. տեսանյութ

Առաջնագծում զինծառայող է զոհվել․ ևս մեկը վիրավոր է

Հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող

Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը հանդիպել են Արցախի նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրող գործիչների հետ

Դեկտեմբերի 23-ից Արցախի դպրոցներում սկսվելու է ձմեռային արձակուրդը. երկարաձգման մասին որևէ հրաման չկա

Ստեփանակերտը պատրաստ է ընդունել Մեհրիբան Ալիեւային՝ որպես հյուրի կամ պատվիրակության ղեկավարի

Արցախի Խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը միացավ ՀՀ Վարչապետի կոչին

Ադրբեջանը ներկայացրել է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման իր տեսլականը

Աննա Հակոբյանը Մեհրիբան Ալիևային հրավիրել է Արցախ

Search