Artsakhpress

Քաղաքական

Ֆրանսիայի խորհրդարանականներին ընդունել է ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը

Սեպտեմբերի 11-ին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը ընդունել է եռօրյա աշխատանքային այցով Արցախում գտնվող Ֆրանսիացի խորհրդարանականներին:

Ֆրանսիայի խորհրդարանականներին ընդունել է ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը

Ֆրանսիայի խորհրդարանականներին ընդունել է ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժի փոխանցմամբ՝ Ազգային ժողովի նախագահը, ողջունելով հյուրերին և խոսելով ընդլայնված կազմով խորհրդարանում տեղի ունեցած հանդիպման մասին, նշել է, որ նման հանդիպումները հնարավորություն են տալիս թարմացնելու օրակարգերը և աշխատելու համագործակցության նոր ծրագրերի շուրջ: Աշոտ Ղուլյանը նաև շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի բարեկամ ժողովրդի կողմից Արցախի նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար:
Պատվիրակության անունից երախտագիտություն հայտնելով ԱԺ նախագահին՝ ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի նախագահ Գի Տեսիեն պատրաստակամություն է հայտնել գործադրել բոլոր ջանքերը Արցախն աշխարհին ճանաչելի դարձնելու ուղղությամբ և նշել այն հիմնական աշխատանքները, որոնք ճանաչումն ու Արցախի զարգացումն անշրջելի կդարձնեն:
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև խորհրդարանական դիվանագիտությանը, համագործակցության հեռանկարներին, մասնավորապես՝ գյուղատնտեսության, գիտության և զբոսաշրջության ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -36-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԱՄՆ-ից ժամանած բժիշկները Ստեփանակերտի բուժմիավորումներում կիրականացնեն հետազոտություններ և վիրահատություններ

Ընտրախախտումների վերաբերյալ նոր հաղորդումներ են ստացվել

Քաշաթաղում հայտնաբերել են հրազենային վնասվածքներով 27-ամյա երիտասարդի դի

Մանրամասներ Արագած լեռան վրա արջի հարձակման հետևանքով մահացած լեհ լեռնագնացի մասին. SHANTNEWS.am

Երևանի պետական բժշկական համալսարանում սովորում են 175 արցախցի ուսանողներ. Արմեն Մուրադյան

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Հայաստանում գրանցված երկրաշարժի էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ

Բացառիկ զորավարժություն, որին ներգրավված կլինեն ողջ երկիրն ու յուրաքանչյուրը․ ՀՀ ՊՆ

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Search