Artsakhpress

Միջազգային

Պուտինն ազատել է Կարասինին ԱԳ փոխնախարարի պաշտոնից

Վլադիմիր Պուտինը Գրիգորի Կարասինին ազատել է պետական քարտուղար-արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնից, որը նա զբաղեցնում էր 2005 թվականից:

Պուտինն ազատել է Կարասինին ԱԳ փոխնախարարի պաշտոնից

Պուտինն ազատել է Կարասինին ԱԳ փոխնախարարի պաշտոնից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Կարասինի փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է Եվգենի Իվանովը։ Համապատասխան հրամանագրերը հրապարակվել են իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում, տեղեկացնում է News.am-ն։
Իվանովը մինչ այդ աշխատել է փոխարտգործնախարար։
Պետական քարտուղար-արտաքին գործերի փոխնախարարի պարտականությունների մեջ է մտնում փոխգործակցությունը պետական մարմինների հետ։
Հուլիսին Կարասինը չէր բացառում, որ կանցնի աշխատանքի Դաշնության ժողովում։ Այդպիսի հայտարարություն նա արել էր այն բանից հետո, երբ ԶԼՄ-ներում հայտնվել էին հրապարակումներ, թե նա կարող է դառնալ սենատոր Սախալինից։ Դիվանագետը նշել է, որ դա կախված կլինի այդ թվում եւ ընտրությունների արդյունքներից։
ԱԳՆ-ում Կարասինը ղեկավարել է ԱՊՀ երկրների հետ երկկողմ հարաբերությունների հարցերը, արտասահմանում հայրենակիցների հետ աշխատանքը, պատասխանատու է եղել Դաշնային ժողովի պալատների, Ռուս Ուղափառ եկեղեցու եւ հասարակական կազմակերպությունների հետ փոխգործակցության, ներառյալ նախարարության օրենսդրական գործունեության համար։
Օգոստոսի վերջին Վլադիմիր Պուտինն իր հրամանագրով Կարասինին պարգեւատրեց «Հայրենիքի առջեւ ունեցած վաստակի համար» 3-րդ աստիճանի շքանշանով։ Մինչ այդ նա պարգեւատրվել էր Բարեկամության շքանշանով, «Հայրենիքի առջեւ ունեցած վաստակի համար» 4-րդ աստիճանի, Ալեքսանդր Նեւսկու, ինչպես նաեւ մի շարք այլ շքանշաններով։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -28-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Քրդերն իրավունք ունեն սիրիական բանակի հետ միասին պաշտպանել իրենց հողերը. Հասան Ռոհանի

Ջաբրայիլի հոսպիտալի բժիշկները բարդ վիրահատությամբ փրկել են 18-ամյա զինծառայողի կյանքը

Սահմանված անվանակարգերում հայտնի են բերքի տոնի հաղթողները

Ստամբուլում բացվել է Հակոբ Պարոնյանի արձանը

Քրդական ուժերը հակահարված են հասցրել Թուրքիային

Ռուսատանը, որպես պետություն թույլ չի տա, որ Լեռնային Ղարաբաղի հարցն անարդար լուծում ստանա. Կոնստանտին Զատուլին

Փաշինյանը տեղում կոշտ պատասխանել է Ալիևին

Արցախը երբևիցե ՀՀ մարզ չի լինելու. Վիտալի Բալասանյան

Արայիկ Հարությունյանը՝ Փաշինյանի հետ հարաբերության և նախագահական ընտրությունների մասին

Search