Artsakhpress

Միջազգային

CNN. ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնին 10 մարդ է հավակնում

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հրաժարականից հետո այս պաշտոնին առնվազն 10 մարդ է հավակնում, հայտնում է CNN հեռուստաընկերությունը:

CNN. ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնին 10 մարդ է հավակնում

CNN. ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնին 10 մարդ է հավակնում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Դոնալդ Թրամփի աշխատակազմից հավակնորդների թվում հեռուստաընկերությունը նշում է առաջին հերթին Իրանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուկին, փոխանցում է news.am-ը: CNN-ի աղբյուրների տեղեկություններով՝ նա ինքն է շահագրգռված այդ պաշտոնում ծառայությամբ եւ Սպիտակ տանը մեծ հեղինակություն ունի: Նրա մրցակից կարող է դառնալ ԱՄՆ ԶՈՒ պասհեստազորի գեներալ-մայոր Ռիկի Ուոդելը, որը նախկինում մեկ տարի աշխատել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական  Հերբերտ Մակմաստերի տեղակալ: CNN-ն հավակնորդների հիմնական եռյակի մեջ է մտցրել նաեւ Հյուսիսային Կորեայի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Բիգենին, որի թեկնածությունը Սպիտակ տունը նախկինում դիտարկվում էր Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում:
Հեռուստաընկերության տեղեկություններով՝ այս պաշտոնին հավակնում են նաեւ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատարի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Միկա Մալվենի Ռոբ Բլերը, Գերմանիայում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Գրենելը, Նիդեռլանդներում ԱՄՆ դեսպան Պիտ Հուքսթրան, ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Կիտ Կելոգը, ԱՄՆ ԶՈՒ պահեստազորի գնդապետ Դուգլաս Մակգրեգորը, պահեստազորի գեներալ Ջեք Քինը, ինչպես նաեւ Բոլթոնին առընթեր ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավար Ֆրեդ Ֆլիթցը:
Բոլթոնի հրաժարականը
Երեքշաբթի Թրամփը Twitter-ում հայտնել էր, որ պաշտոնանկ է արել իր ազգային անվտանգության հարցերով խորհրդականին: Ամերիկյան լրատվամիջոցներում վերջին օրերին մի ամբողջ շարք տեղեկություններ էին հայտնվել Բոլթոնի եւ ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի միջեւ սրված հակասությունների վերաբերյալ: Ավելի վաղ «Վաշինգտոն Փոստ» պարբերականը նշել էր այն մասին, որ Թրամփն աշխատում է Բոլթոնին հեռու պահել արտաքին քաղաքականության առանցքային որոշումների ընդունումից: Խոսքը, մասնավորապես, Աֆղանստանում կարգավորման Վաշինգտոնի ջանքերի մասին է, տարաձայնություններ էին նկատվում նաեւ Իրանի եւ Հյուսիսային Կորեայի հետ կապված հարցերում:
NBC-ի տեղեկություններով՝ մայիսի վերջին-հունիսի սկզբին Բոլթոնին խորհուրդ էին տվել «Թրամփից հեռու մնալ եւ չմտնել փորձանքի մեջ»: Սպիտակ տան աշխատակիցները պետության ղեկավարի օգնականին էին նաեւ փոխանցել պաշտոնական ուղեւորությունների պատրվակով Վաշինգտոնից նրա հաճախակի բացակայելու ցանկության մասին: Վերջնարդյունքում Թրամփն անգամ կարգադրել էր Բոլթոնի անունը ներառել այն պաշտոնատար անձանց ցուցակի մեջ, որոնց նա կցանկանար ազատել մինչեւ ընթացիկ տարվա ավարտը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -22-:

     

Քաղաքական

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search