Artsakhpress

Միջազգային

Ճապոնիայում ձևավորվել է կառավարության նոր կազմը

Ճապոնիայում ձևավորվել է կառավարության նոր կազմը:

Ճապոնիայում ձևավորվել է կառավարության նոր կազմը

Ճապոնիայում ձևավորվել է կառավարության նոր կազմը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին գրում է ria.ru-ն՝ կառավարության գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգանի հայտարարությանը հղումով:
Նոր կառավարությունում իրենց պաշտոնին են մնացել միայն երկու քաղաքական գործիչներ՝ գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան և ֆինանսների նախարար Տարո Ասոն, փոխանցում է tert.am-ը:
ԱԳ նախարար Տարո Կոնոն դարձել է պաշտպանության  նախարար, իսկ վերջինիս տեղը զբաղեցրել է տնտեսության վերականգնման հարցերով ներկայիս նախարար Տոսիմիցու Մոտեգին:
Նախկին կաբինետներում նախարարական պաշտոններ զբաղեցրած երկու անձինք նույնպես պաշտոն են ստացել կառավարությունում, որոնք են՝ աշխատանքի և բարեկեցության նախարար Կացունոբու Կատոն և արտաքին գործերի նախարար Սանաե Տակաիտին:
Նախկին վարչապետ Ձյունիտիրո Կոիձումիի որhttps://www.facebook.com/Artsakhpress.am/notifications/դին՝ 38-ամյա Սինձիրոն, դարձել է երկրի հետպատերազմյան պատմության մեջ ամենաերիտասարդ քաղաքական գործիչը, որ ընդգրկվել է նախարարների կաբինետի կազմում: Ըստ կանխատեսումենրի՝ ապագայում նա կկարողանա հավակնել վարչապետի պաշտոնին։
Բացի այդ, կառավարության կազմից դուրս Անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցրել է Սիգեռու Կիտամուրան:
Նոր կառավարության միջին տարիքը կազմել է 61,5 տարի։
Չորեքշաբթի երեկոյան նոր կառավարությունը կանցնի երկրի կայսեր հաստատման արարողությանը, որից հետո կառավարությունը կհամարվի պաշտոնապես ձևավորված:
Ճապոնիայի կառավարությունը չորեքշաբթի առավոտյան ամբողջ կազմով հրաժարական էր տվել:
Պատճառը, ըստ հաղորդման, կառավարության կազմի ծրագրված փոփոխությունն է եղել հուլիսին խորհրդարանի վերին պալատի ընտրություններում կուսակցության հաղթանակից հետո, ինչպես նաև հոկտեմբերին սպառողական հարկի մինչև 10 տոկոս բարձրացումը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -20-:

     

Քաղաքական

Տնտեսական

2020 թվականի պետբյուջեն պետք է ունենա երկու կարևոր ուղղվածություն՝ բնակարանշինություն և ջրամատակարում. Նախագահ

Քաղաքացիների հետ ունենալով բազմաթիվ հանդիպումներ և...

Հատուկ ուշադրություն է դարձվելու տնտեսության ճյուղերի, ենթակառուցվածքների և սոցիալական նշանակության այլ ծրագրերի իրականացմանը. նախարար

Գյուղատնտեսական ոլորտի ծախսերը միջնաժամկետ ծախսերի ծրագրով...

Պետական բյուջեների ձևավորումը միջնաժամկետ հատվածում կընթանա բյուջետային ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցմամբ. Ա. Հարությունյան

Հարկային եկամուտները և պետական տուրքերը պետական միջնաժամկետ...

Առաջին կիսամյակի արդյունքներով Արցախում ՀՆԱ-ն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 9.6 %-ով. նախարար

ԱՀ կառավարության նիստին, այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ԱՀ ֆինանսների...

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Քաշաթաղում հայտնաբերել են հրազենային վնասվածքներով 27-ամյա երիտասարդի դի

Մանրամասներ Արագած լեռան վրա արջի հարձակման հետևանքով մահացած լեհ լեռնագնացի մասին. SHANTNEWS.am

Երևանի պետական բժշկական համալսարանում սովորում են 175 արցախցի ուսանողներ. Արմեն Մուրադյան

Բացառիկ զորավարժություն, որին ներգրավված կլինեն ողջ երկիրն ու յուրաքանչյուրը․ ՀՀ ՊՆ

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Վանեցյանն անդրադարձել է իր հրաժարականին և հետագա անելիքներին

Բակո Սահակյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Քարվաճառում առաջին անգամ կազմակերպվել է մեղրի փառատոն (լուսանկարներ)

Search