Artsakhpress

Ռազմական

ՀՀ ԱԺ-ն ընդունեց ՀԱՊԿ-ում գործընկերոջ կարգավիճակ ավելացնելու մասին օրինագիծը

ՀՀ Ազգային ժողովն ընդունեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում գործընկերոջ կարգավիճակ ավելացնելու մասին օրենքի նախագիծը:

ՀՀ ԱԺ-ն ընդունեց ՀԱՊԿ-ում գործընկերոջ կարգավիճակ ավելացնելու մասին օրինագիծը

ՀՀ ԱԺ-ն ընդունեց ՀԱՊԿ-ում գործընկերոջ կարգավիճակ ավելացնելու մասին օրինագիծը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: «2002 թվականի հոկտեմբերի 7-ի Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության կանոնադրությունում փոփոխություններ կատարելու մասին» երրորդ արձանագրությունը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագիծն ընդունվեց սեպտեմբերի 11-ին կայացած նիստում:
 
«Այս արձանագրությամբ կարգավորվում է հետևյալ խնդիրը. ՀԱՊԿ-ը կարող է ունենալ և' դիտորդներ, և' գործընկերներ, մինչ այդ կար դրույթ, որ կարող է ունենալ դիտորդ, որը բացված չէր: Եղել է առաջարկություն, որ, բացի դիտորդից, լինի ավելի բարձր կարգավիճակ, դա գործընկերոջ կարգավիճակն է: Դիտորդի և գործընկերոջ դեպքում կա տարբերություն: Գործընկերն այն պետությունն է, որը շահագրգռված է խորացնել իր հարաբերությունները ՀԱՊԿ-ի ու անդամ պետությունների հետ, որը կիսում է ՀԱՊԿ-ի գաղափարախոսությունն ու մոտեցումները»,- նշել է հիմնական զեկուցող, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -19-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԱՄՆ-ից ժամանած բժիշկները Ստեփանակերտի բուժմիավորումներում կիրականացնեն հետազոտություններ և վիրահատություններ

Ընտրախախտումների վերաբերյալ նոր հաղորդումներ են ստացվել

Քաշաթաղում հայտնաբերել են հրազենային վնասվածքներով 27-ամյա երիտասարդի դի

Մանրամասներ Արագած լեռան վրա արջի հարձակման հետևանքով մահացած լեհ լեռնագնացի մասին. SHANTNEWS.am

Երևանի պետական բժշկական համալսարանում սովորում են 175 արցախցի ուսանողներ. Արմեն Մուրադյան

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Հայաստանում գրանցված երկրաշարժի էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ

Բացառիկ զորավարժություն, որին ներգրավված կլինեն ողջ երկիրն ու յուրաքանչյուրը․ ՀՀ ՊՆ

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Search