Artsakhpress

Միջազգային

Ճապոնիայի կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է ներկայացրել

Այսօր առավոտյան Ճապոնիայի կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է ներկայացրել:

Ճապոնիայի կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է ներկայացրել

Ճապոնիայի կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է ներկայացրել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Երկրի վարչապետ Սինձո Աբեն իր կաբինետի անդամների հրաժարականի մասին հայտարարություն է ընդունել: Պատճառը Աբեի ծրագրած կառավարության կազմի փոփոխությունն է հուլիսին խորհրդարանի վերին պալատի ընտրություններում կուսակցության հաղթանակից հետո եւ հոկտեմբերին նախատեսվող սպառողական հարկը մինչեւ 10 տոկոս բարձրացնելուց առաջ, փոխանցում է news.am-ը:
Եթե անցյալ տարվա հոկտեմբերին կառավարությունում վերադասավորումների ընթացքում նախարարներից շատերը պահպանեցին իրենց պաշտոնները, ապա հիմա նախկին պաշտոնին կմնան միայն կառավարության գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան եւ ֆինանսների նախարար Տարո Ասոն:
Երկու նախարար կփոխվեն, ինչպես Ճապոնիայում է ընդունված ասել, «հորիզոնական կարգով»՝ ԱԳ նախարար Տարո Կոնոն կդառնա էկոնոմիկայի նախարար, իսկ ԱԳՆ-ն կղեկավարի տնտեսության վերականգնման գործերով ներկայիս նախարար  Տոսիմիցու Մոտեգին: Եվս 2 մարդ, որոնք նախկին կաբինետներում նախարարական պաշտոններ են զբաղեցրել, կրկին կվերադառնան կառավարություն, իսկ մնացյալ 13-ը առաջին անգամ կմտնեն կառավարության կազմ:
Սպասվում է, որ օրվա երկրորդ կեսին կհայտարարվի կառավարության նոր կազմը: Այնուհետեւ այսօր երեկոյան նոր կառավարությունը կմասնակցի երկրի կայսեր կողմից հաստատվելու արարողությանը, որից հետո կհամարվի պաշտոնապես ձեւավորված:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -15-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ասկերանի շրջանի բնակիչը ձիով պայթել է հակահետևակային ականի վրա

Արայիկ Հարությունյանը Արցախում կխրախուսի հարսանիքի՝ որպես նախնիներից եկած հաճելի ու պարտավորեցնող արարողության պահպանումը

Արցախցի մարզիկը դարձել է աշխարհի չեմպիոն. այսօր նրան դիմավորել են Ստեփանակերտում

2020 թ-ին հանրապետությունում նախատեսվում է բարձրացնել նվազագույն ամսական աշխատավարձի մակարդակը. Ա. Հարությունյան

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Արայիկ Գրիգորյանը նշանակվել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ

Ստեփանակերտում կազմակերպվել է ֆլեշ մոբ

Մոսկվայում սպանվել է թայբռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն Աշոտ Բոլյանը

Ստեփանակերտում բացվել է «Renaissance Music Hall» երաժշտական ռեստորանը

Search