Artsakhpress

Հասարակական

Սեպտեմբերի 11-ին սպասվող իրադարձությունները. Անոնս

«Արցախպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Սեպտեմբերի 11-ին սպասվող իրադարձությունները. Անոնս

Սեպտեմբերի 11-ին սպասվող իրադարձությունները. Անոնս
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ժամը 10:30-ին Ֆրանսիայի խորհրդարանի պատվիրակության՝ Արցախի Հանրապետություն կատարելիք այցի շրջանակում Ստեփանակերտի Ազատամարտիկների պուրակում տեղի կունենա Արցախի և Ֆրանսիայի բնակավայրերի միջև բարեկամության ցուցանակի բացման հանդիսավոր արարողությունը:
Ժամը 11:00-ին ԱՀ Ազգային ժողովի նիստերի մեծ դահլիճում տեղի կունենա պատվիրակության անդամների  հետ հանդիպում:
Ժամը 15:00-ին Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում տեղի կունենա Արցախի ֆուտբոլի լիգայի առաջնության եզրափակիչ խաղը, որի ընթացքում կմրցեն Ճարտար-Արցախ-21 ֆուտբոլային թիմերը:
Ժամը 16:00-ին Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում տեղի կունենա միջոցառում, որի ընթացքում Արցախի տարբեր շրջանների, այդ թվում` մայրաքաղաք Ստեփանակերտի մշակութային օջախների սաները ֆրանսիացի պատվիրակների համար հանդես կգան համերգային ծրագրով:
Ժամը 16:00-ին Շուշիի Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական թատրոնի տիկնիկային դահլիճում կբեմադրվի «Պոչատ Աղվեսը» տիկնիկային ներկայացումը:
«Արցախպրես» լրատվական գործակալությունն ամեն օր ներկայացնում է Արցախում տեղի ունեցող իրադարձությունների անոնսը: Շահագրգիռ անձանց հրավիրում ենք համագործակցության: Միջոցառումների մասին տեղեկատվություն կարող եք փոխանցել մեր էլեկտրոնային հասցեի (info@artsakhpress.am) կամ ֆեյսբուքյան էջի միջոցով:
 
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -10-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. մահացել է քաղաքացի

«Ղարաբաղ Տելեկոմ»-ը պարզաբանում է ներկայացրել

Մովսես Հակոբյանն ու նրա տեղակալներն ազատվել են պաշտոններից

2020 թ-ին հանրապետությունում նախատեսվում է բարձրացնել նվազագույն ամսական աշխատավարձի մակարդակը. Ա. Հարությունյան

Ստեփանակերտում բացվել է «Renaissance Music Hall» երաժշտական ռեստորանը

Մովսես Հակոբյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ

Արայիկ Գրիգորյանը նշանակվել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Հրապարակվել է «Ուրարտու. մոռացված թագավորություն» ֆիլմի թրեյլերը

Search