Artsakhpress

Միջազգային

Պատը կկառուցվի՝ չնայած դեմոկրատների ջանքերի. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Մեքսիկայի հետ սահմանային պատի կառուցումը ընթանում է շատ արագ, որը նպաստում է սահմանային ճգնաժամի մեղմացմանը: Վարչակազմը այս նպատակով արդեն հատկացրել է 3 միլիարդ դոլար:

Պատը կկառուցվի՝ չնայած դեմոկրատների ջանքերի. Թրամփ

 Պատը կկառուցվի՝ չնայած դեմոկրատների ջանքերի. Թրամփ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱՄՆ վարչակազմը աշխատանքներ է տանում Մեքսիակայի հետ սահմանային արգելքներ կառուցելու ուղղությամբ: Տեղադրվում նոր ցանկապատեր կամ նորոգվում են հները, գրում է amerikayidzayn.com լրատվական կայքը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չնայած դեմոկրատների ջանքերին արգելապատի կառուցումը ձախողելու ուղղությամբ՝ այն կշարունակվի կառուցվել:

Բացի այդ, վարչակազմը տեղեկացրել է 180 նոր դատավորների հաստատման մասին հաջորդ շաբաթների ընթացքում, որոնք, ըստ նախագահի, կապահովեն իր ծրագրի իրականացումը ԱՄՆ հարավային սահմանների պաշտպանության ուղղությամբ:

Վարչակազմը քննադատել է դաշնային դատարաններին՝ անօրինական ներգաղթը կանխելու վարչակազմի ջանքերը խոչընդոտելու համար: Ըստ սահմանային և մաքսային ծառայության մարմնի տրամադրած տվյալների, օգոստոս ամսին գրանցվել է անօրինական ներգաղթի 56 տոկոսի անկում՝ նախորդ ամիսների համեմատ:

Ըստ սահմանապահ և մաքսային ծառայության հանձնակատարի պաշտոնակատար Մարկ Մորգանի, այս առաջընթացի հիմքում է ընկած վարչակազմի հետևողական քաղաքականույունը Մեքսիկայի հետ սահմանին ճգնաժամը վերացնելու ուղղությամբ: Նա հերքել է պատի շինարարության հարցում ընդդիմախոսների քննադատությունը:

Սակայն դեմոկրատները շարունակում են քննադատել Թրամփին այս հարցում՝ պնդելով, որ վերջինս թուլացնում է ամերիկյան անվտանգության համակարգը, քանի որ պատնեշի կառուցման համար միջոցները տրամադրվում են պաշտպանության համար նախատեսված միջոցներից: Նրանք այս ծրագիրը որակում են անարդյունավետ և թանկարժեք:

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -55-:


         

    Քաղաքական

    Տնտեսական

    2020 թվականի պետբյուջեն պետք է ունենա երկու կարևոր ուղղվածություն՝ բնակարանշինություն և ջրամատակարում. Նախագահ

    Քաղաքացիների հետ ունենալով բազմաթիվ հանդիպումներ և...

    Հատուկ ուշադրություն է դարձվելու տնտեսության ճյուղերի, ենթակառուցվածքների և սոցիալական նշանակության այլ ծրագրերի իրականացմանը. նախարար

    Գյուղատնտեսական ոլորտի ծախսերը միջնաժամկետ ծախսերի ծրագրով...

    Պետական բյուջեների ձևավորումը միջնաժամկետ հատվածում կընթանա բյուջետային ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցմամբ. Ա. Հարությունյան

    Հարկային եկամուտները և պետական տուրքերը պետական միջնաժամկետ...

    Առաջին կիսամյակի արդյունքներով Արցախում ՀՆԱ-ն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 9.6 %-ով. նախարար

    ԱՀ կառավարության նիստին, այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ԱՀ ֆինանսների...

    Հասարակական

    Ռազմական

    Ամենադիտված

    ամիս

    շաբաթ

    օր

    Քաշաթաղում հայտնաբերել են հրազենային վնասվածքներով 27-ամյա երիտասարդի դի

    Մանրամասներ Արագած լեռան վրա արջի հարձակման հետևանքով մահացած լեհ լեռնագնացի մասին. SHANTNEWS.am

    Երևանի պետական բժշկական համալսարանում սովորում են 175 արցախցի ուսանողներ. Արմեն Մուրադյան

    Բացառիկ զորավարժություն, որին ներգրավված կլինեն ողջ երկիրն ու յուրաքանչյուրը․ ՀՀ ՊՆ

    ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

    Վանեցյանն անդրադարձել է իր հրաժարականին և հետագա անելիքներին

    Բակո Սահակյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն

    Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

    Քարվաճառում առաջին անգամ կազմակերպվել է մեղրի փառատոն (լուսանկարներ)

    Search