Artsakhpress

Միջազգային

«Եթե Սիրիայի հյուսիսում թուրք-ամերիկյան համագործակցությունը չտա արդյունք, ապա Թուրքիան մուտք կգործի այդ տարածք». Չավուշօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսում՝ Եփրատից արևելք ընկած հատվածում ստեղծվելիք անվտանգության գոտու հարցում Թուրքիայի ծրագիրը պատրաստ է:

«Եթե Սիրիայի հյուսիսում թուրք-ամերիկյան համագործակցությունը չտա արդյունք, ապա Թուրքիան մուտք կգործի այդ տարածք». Չավուշօղլու

«Եթե Սիրիայի հյուսիսում թուրք-ամերիկյան համագործակցությունը չտա արդյունք, ապա Թուրքիան մուտք կգործի այդ տարածք». Չավուշօղլու
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ Թուրքիան և ԱՄՆ-ն «Համատեղ գործողությունների կենտրոն» են ձևավորել, որն էլ անվտանգության գոտու ստեղծման աշխատանքներ է իրականացնում: Չավուշօղլուի խոսքերով՝ ԱՄՆ-ն այս գործընթացը շեղելու փորձեր է անում և եթե իրենց համագործակցությունն արդյունք չտա, ապա Թուրքիան մուտք կգործի այդ տարածք: Ըստ Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարի՝ այդ շրջաններ մտնելու համար Թուրքիայի ծրագիրը պատրաստ է:
Չավուշօղլուն հիշեցրել է, որ Մանբիչում, որտեղից ԱՄՆ-ն պետք է դուրս բերեր Սիրիայի քրդական ուժերին, Վաշինգտոնը չի կատարել Անկարային տված խոստումը, հետևաբար Թուրքիան չի ցանկանում անվտանգության գոտու հարցում  կրկնել Մանբիչի պատմությունը:
Հիշեցնենք, որ նախօրեին նմանատիպ հայտարարություն էր արել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նա ԱՄՆ-ին ժամանակ է տվել մինչև սեպտեմբերի ավարտը՝ նշելով, որ եթե մինչև այդ թուրք զինվորների մասնակցությամբ անվտանգության գոտին ձևավորված չլինի, ապա Թուրքիային այլ տարբերակ չի մնա, քան սեփական ճանապարհով գնալը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -53-:

     

Քաղաքական

Տնտեսական

2020 թվականի պետբյուջեն պետք է ունենա երկու կարևոր ուղղվածություն՝ բնակարանշինություն և ջրամատակարում. Նախագահ

Քաղաքացիների հետ ունենալով բազմաթիվ հանդիպումներ և...

Հատուկ ուշադրություն է դարձվելու տնտեսության ճյուղերի, ենթակառուցվածքների և սոցիալական նշանակության այլ ծրագրերի իրականացմանը. նախարար

Գյուղատնտեսական ոլորտի ծախսերը միջնաժամկետ ծախսերի ծրագրով...

Պետական բյուջեների ձևավորումը միջնաժամկետ հատվածում կընթանա բյուջետային ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցմամբ. Ա. Հարությունյան

Հարկային եկամուտները և պետական տուրքերը պետական միջնաժամկետ...

Առաջին կիսամյակի արդյունքներով Արցախում ՀՆԱ-ն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 9.6 %-ով. նախարար

ԱՀ կառավարության նիստին, այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ԱՀ ֆինանսների...

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Քաշաթաղում հայտնաբերել են հրազենային վնասվածքներով 27-ամյա երիտասարդի դի

Մանրամասներ Արագած լեռան վրա արջի հարձակման հետևանքով մահացած լեհ լեռնագնացի մասին. SHANTNEWS.am

Երևանի պետական բժշկական համալսարանում սովորում են 175 արցախցի ուսանողներ. Արմեն Մուրադյան

Բացառիկ զորավարժություն, որին ներգրավված կլինեն ողջ երկիրն ու յուրաքանչյուրը․ ՀՀ ՊՆ

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Վանեցյանն անդրադարձել է իր հրաժարականին և հետագա անելիքներին

Բակո Սահակյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Քարվաճառում առաջին անգամ կազմակերպվել է մեղրի փառատոն (լուսանկարներ)

Search