Artsakhpress

Միջազգային

Ալիև-Զելենսկի առաջին հանդիպումը կարող է կայանալ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու առաջին հանդիպումը հնարավոր է կայանա ԱՄՆ-ում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում:

Ալիև-Զելենսկի առաջին հանդիպումը կարող է կայանալ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում

Ալիև-Զելենսկի առաջին հանդիպումը կարող է կայանալ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է interfax.az-ը՝ Բաքվում Ուկրաինայի դեսպան Վլադիսլավ Կանևսկիին հղումով, փոխանցում է tert.am-ը:
«Շատ կարևոր է առաջին շփումը։ Մեր նախագահները պետք է անձնապես ծանոթանան՝ մինչ օրակարգային կարևոր ռազմավարական խնդիրների քննարկմանն անցնելը»,- հայտնել է Կանևսկին։
Նա հավելել է, որ կողմերն աշխատում են «երկու երկրների առաջնորդների հանդիպումը միջազգային հարթակում կազմակերպելու» շուրջ։
«Կարճատև հանդիպումը շատ կարևոր է առաջին շփման համար։ Ամենամոտ նման հարթակը կարող է դառնալ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան։ Պետք է նախագահների ժամանակացույցերը համաձայնեցնել, ներկայում այս հարցը դեռևս բաց է»,- ասել է նա։
«Մեզ համար էական չէ՝ որտեղ կկայանա հանդիպումը։ Մեզ համար կարևոր է, որ այն պատրաստված հանդիպում լինի։ Ինչ վերաբերում է Նախագահների խորհրդի նիստին՝ սա դասական ձևաչափ է, և այն իրեն արդարացրել է»,- հավելել է նա։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -35-:

     

Քաղաքական

Տնտեսական

2020 թվականի պետբյուջեն պետք է ունենա երկու կարևոր ուղղվածություն՝ բնակարանշինություն և ջրամատակարում. Նախագահ

Քաղաքացիների հետ ունենալով բազմաթիվ հանդիպումներ և...

Հատուկ ուշադրություն է դարձվելու տնտեսության ճյուղերի, ենթակառուցվածքների և սոցիալական նշանակության այլ ծրագրերի իրականացմանը. նախարար

Գյուղատնտեսական ոլորտի ծախսերը միջնաժամկետ ծախսերի ծրագրով...

Պետական բյուջեների ձևավորումը միջնաժամկետ հատվածում կընթանա բյուջետային ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցմամբ. Ա. Հարությունյան

Հարկային եկամուտները և պետական տուրքերը պետական միջնաժամկետ...

Առաջին կիսամյակի արդյունքներով Արցախում ՀՆԱ-ն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 9.6 %-ով. նախարար

ԱՀ կառավարության նիստին, այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ԱՀ ֆինանսների...

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Քաշաթաղում հայտնաբերել են հրազենային վնասվածքներով 27-ամյա երիտասարդի դի

Մանրամասներ Արագած լեռան վրա արջի հարձակման հետևանքով մահացած լեհ լեռնագնացի մասին. SHANTNEWS.am

Երևանի պետական բժշկական համալսարանում սովորում են 175 արցախցի ուսանողներ. Արմեն Մուրադյան

Բացառիկ զորավարժություն, որին ներգրավված կլինեն ողջ երկիրն ու յուրաքանչյուրը․ ՀՀ ՊՆ

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Վանեցյանն անդրադարձել է իր հրաժարականին և հետագա անելիքներին

Բակո Սահակյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Քարվաճառում առաջին անգամ կազմակերպվել է մեղրի փառատոն (լուսանկարներ)

Search