Artsakhpress

Մշակույթ

«Դեպի մանկական եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթին կմասնակցի «Արցախի ձայներ»-ի Անիշոկը (տեսանյութ)

«Դեպի մանկական եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել «Արցախի ձայներ» երաժշտական նախագծի մասնակից 9-ամյա Անիշոկը:

«Դեպի մանկական եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթին կմասնակցի «Արցախի ձայներ»-ի Անիշոկը (տեսանյութ)

«Դեպի  մանկական  եվրատեսիլ  2019» երգի միջազգային մրցույթին  կմասնակցի   «Արցախի ձայներ»-ի      Անիշոկը   (տեսանյութ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս  մասին «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում  ասել է «Արցախի ձայներ»-ի գեղարվեստական ղեկավար  Լիրա Քոչարյանը՝ նշելով, որ  Անիշոկը «Դեպի մանկական Եվրատեսիլ» նախագծի ամենափոքր մասնակիցն է։
 
Անիշոկը  նախագծին  ներկայանալու  է  «Սելֆի-Երևան»   երգով, որի  հեղինակը   Արտյոմ Վալտերն է։
 
«Աշխատանքի բերումով օրվա մեծ մասն անց ենք կացնում ճանապարհներին, հատկապես՝ Ստեփանակերտ-Երևան: Անիշոկի՝    «Սելֆի - Երևան»  երգը հենց այդ մասին է  պատմում:  Անիշոկի հետ ինչպես միշտ աշխատում է «Արցախի ձայներ» նախագծի ողջ թիմը»,-ավելացրել  է  Լ. Քոչարյանը:
 
Նրա   խոսքով՝  «Դեպի մանկական Եվրատեսիլ» նախագծի եզրափակիչ համերգը կհեռարձակվի սեպտեմբերի 15-ին՝ ժամը 22:00-ին,  առաջին  ալիքով:
 
Տեղեկացնենք, որ  2012 թվականին Ուկրաինայի մասնակից Անաստասիա Պետրիկը «Մանկական Եվրատեսիլ»-ում հաղթել է հենց Արտյոմի գրած երգով։ Արտյոմը նաև «L.E.V.O.N» երգի հեղինակն է, որը նույնպես շատ է   սիրվել հանդիսատեսի կողմից: 
Նշենք, որ   «Մանկական եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթը տեղի կունենա  Լեհաստանի Գլիվիցե քաղաքում:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -15-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կենսաթոշակների բարձրացում անպայման լինելու է. ոլորտի պատասխանատու

Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 8-ին

«Շատ վիրավորված եմ քեզանից»․ Արայիկ Հարությունյանը՝ Հրանտ Բագրատյանին

Ադրբեջանցի օպերային երգիչը հրաժարվել է հայուհու հետ ելույթ ունենալ էթնիկ պատկանելության պատճառով

Արցախում ստեղծվել է նոր կուսակցություն. կայացել է հիմնադիր համագումարը

Կարմիր շուկայում բազմաբնակարան շենքերի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են

Հայ-ադրբեջանական սահմանին պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Հանրապետությունում շմոլ գազի հետևանքով քաղաքացիներ են թունավորվել. նրանց վիճակը բավարար է

Մեկնարկել է առարկայական օլիմպիադայի քաղաքային փուլը

Search