Artsakhpress

Քաղաքական

Ադրբեջանցիների հերթական հիմարությունը

Հիմարությանը հատկապես բնորոշ է նպատակների և միջոցների միջև եղած անհամապատասխանությունը Նապոլեոն Բոնապարտ

Ադրբեջանցիների հերթական հիմարությունը

Ադրբեջանցիների հերթական հիմարությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսկ ադրբեջանցիների նպատակները ծիծաղելիորեն ,հեռահարե են, միջոցները` էլ ավելի ծիծաղելի: Եվ այսպես, օգոստոսի 30-ին մի խումբ երկկճղակավորներ, ,Կովկասի քրիստոնյա աղվաններ-ուդիների համայնքիե ներկայացուցիչների անվան տակ, ադրբեջանական ու թուրքական դրոշներով մուտք են գործել Ախթամարի եկեղեցի: Այնուհետև, նրանք հայկական սրբավայրը ներկայացրել են, որպես աղվանական եկեղեցի և, իբր, կրոնական ծես են իրականացրել: Դրանից հետո, վերոնշյալ կազմակերպության անդամ ներկայացած, ոմն խեղկատակ Ռաֆիգ Դանագարին բառացիորեն հայտարարել է. ,1836 թվականին Ռուսաստանը բոլոր աղվանական եկեղեցիները փոխանցել է Հայկական Գրիգորյան եկեղեցուն: Իրականում այս սրբավայրը (հեղ.` ի նկատի է ունեցել Ախթամարի եկեղեցին) հանդիսանում է աղվանական, միաժամանակ նաև` ղփչաղյան և այլ քրիստոնյա թուրքերի եկեղեցինե: Ուշադրություն դարձրեք, 1 նախադասության մեջ այս խեղկատակը միանգամից 3 կեղծիք է թույլ տվել:
Նախ, ,Հայկական Գրիգորյան եկեղեցիե եզրույթն աբսուրդ է և նույն աբսուրդ ,տրամաբանությամբե աղվանական եկեղեցին կարելի է անվանել ,Աղվանական Գրիգորիսյան եկեղեցիե, քանի որ Աղվանքում քրիստոնեություն տարածել է Գրիգոր Լուսավորիչի թոռը` Գրիգորիսը: Հատուկ Ռ.Դամագարիի նման ,օժտվածներիե համար կրկնեմ, որ ավելի քան 1716 տարի է, ինչ գոյություն ունի Հայ Առաքելական Եկեղեցին:
Երկրորդ, ի՞նչպես կարող էր Ռուսաստանը 1836 թվականին Ախթամարի ,աղվանականե եկեղեցին ,փոխանցելե հայերին, երբ Վանի նահանգն այդ ժամանակ գտնվում էր Օսմանյան կայսրության լծի տակ: Խոսքերն ավելորդ են, քանզի ակնհայտ է, որ Ռ.Դանագարին գտնվել է (շատ հնարավոր է, որ ներկայումս էլ գտնվում է) ուժեղ ներգործություն ունեցող սինթետիկ թմրանյութի ազդեցության տակ:
Երրորդ, հաշվի առնելով Ռ.Դանագարիի ու նրա հովանավորների հոգեկան վիճակը, շնորհ եմ անում և հայտնում, որ այո, Փարիզի Աստվածամոր Տաճարն էլ աղվանական եկեղեցի է, բայց այստեղ ի՞նչ կապ ունեն քրիստոնյա թուրքերը, առավել ևս ղփչաղները: Ով գի՞տե, գուցե այս գործում չափազանց մեծ դեր է խաղացել Ռ.Դանագարիի բացառիկ նրբանկատությունն ու քաղաքական կոռեկտությունը: Եթե այդպես է, ապա Ռ.Դանագարիին խորհուրդ կտայի իր կազմակերպությունն անվանափոխել ,Կովկաս-Ալթայան ընդգրկուն տարածաշրջանի բազմակրոն աղվաններ-ուդիների-հոների-թուրքերի-ղփչաղների-կառլուկների-ույղուրների-օյրաթների և այլնի  համայնքիե: Այդպես ավելի բարեհունչ է, քաղաքականապես անհամեմատ ավելի կոռեկտ, և որ ամենակարևորն է`  կապահովի թմրամիջոցների անխափան մատակարարումը:
Իրականում, արտաքուստ խեղկատակություն թվացող այդ միջոցառումը նպատակաուղղված է ավելի խորքային ու ավելի հեռահար խնդրի լուծմանը: Ընդ որում, այստեղ գլխավոր թիրախը Վրաստանն է: Մասնավորապես, եթե Բաքվին «հաջողվի», աղվանականե համարել նույնիսկ պատմական Աղվանքի հետ որևէ աղերս չունեցող հայկական Վասպուրական նահանգում գտնվող Ախթամարի վանքը, որի հայկական լինելը, ի դեպ, չեն վիճարկում թուրքերը, ապա Դավիթ Գարեջիի վանական համալիրը և վրացական կրոնական ու մշակութային այլ կոթողները յուրացնելը որևէ դժվարություն չի ներկայացնի: Այդ համատեքստում Յ.Մամեդովի կողմից Արևելյան Վրաստանի ու Թբիլիսիի նկատմամբ ներկայացված հավակնությունները ոչ թե Դավիդ Գարեջիի տարածքում տեղի ունեցած բախումների` պարզապես զգացմունքային արձագանքներն էին, այլ` զգացմունքների ազդեցության տակ Բաքվի հեռահար նպատակների գաղտնազերծումը: Ուստի, բնավ անակնկալ չի լինի, եթե մոտ ժամանակներս Ռ.Դանագարին կամ նրա նման մի քանի այլ խեղկատակներ ,ազատենե նաև Դավիդ Գարեջիի վանական համալիրը: Պարզապես, այդ հարցում գործիքակազմն է անպետք` սկսած այդ կարճամետրաժ խեղկատակության բեմադրիչ-ռեժիսոր Էյնուլլա Ֆեթուլլաևից, վերջացրած` ամենաստորին օղակի կատարող Ռաֆիգ Դանագարիով:
Հ.Գ. Էխ, Էյնուլլա, հակառակ էվոլյուցիայի կանոններին, փոխարեն ավելի փորձառություն կուտակես, տարիների ընթացքում ավելի ես հիմարանում: Հա, մի բան էլ` մյուս անգամ թմրամիջոցի չափաբաժինը Ռաֆիգ Դանագարիին կմատուցես ոչ թե ,կրոնական ծեսիցե առաջ, այլ ավելի ուշ` ,կրոնականե ու դրան հաջորդող ,լրագրողականե ծեսից հետո:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -41-:

     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search